Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հա. ԵԷԴ/0604/02/14 քաղաքացիական գործով պատասխանող Արմեն Վրեժի Հակոբյանի դատական ծանուցագիր

26.08.2014

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, դատավոր Երեմ Եսոյան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդված

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԷՐԵԲՈՒՆԻ ԵՎ ՆՈՒԲԱՐԱՇԵՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

0008,ք. Երևան,Մ. Խորենացու 162ա, հեռ. (0037410) 57-66-35

Գործ հա. ԵԷԴ/0604/02/14
ԴԴ16_____________

ՙ22՚ հուլիսի 2014թ.
Արմեն Վրեժի Հակոբյանին
/ք. Երևան, Ավանեսովի փողոց, 5 շենք, բն. 41/

Դեռևս 2014 թվականի հունիսի 25-ի դատարանի գրությամբ Դուք պատշաճ ծանուցվել էիք, որ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ե.Եսոյանի վարույթում գտնվող ըստ հայցի «ԱրմենՏել» ՓԲ ընկերության ընդդեմ Արմեն Վրեժի Հակոբյանի` 198 565 ՀՀ դրամի, ինչպես նաև 3 971.3 ՀՀ դրամ նախապես վճարված պետական տուրքի գումարի, ընդամենը` 202 536.3 ՀՀ դրամի բռնագանձման պահանջի մասին հա. ԵԷԴ/0604/02/14 քաղաքացիական գործով 2014 թվականի հուլիսի 22-ին, ժամը 15:30-ին նշանակված է դատական նիստ, սակայն Ձեզ ուղարկված ծրարը հետ է վերադարձվել դատարան փոստատարի` «չի պահանջվել» մակագրությամբ:
2014 թվականի հուլիսի 22-ին, ժամը 15:30-ին նշանակված դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2014թ-ի սեպտեմբերի 10-ին, ժամը 11:40-ին /դահլիճ N6/, ուստի խնդրում եմ նշված օրը և ժամին ներկայանալ գործով նշանակված դատական նիստին կամ ապահովել Ձեր ներկայացուցչի պատշաճ ներկայությունը:
Կից` 25.06.2014թ. Ձեզ ուղարկված ԴԴ16/Ե-12187/14 ուղեկցական գրությունը /ծանուցումը/ և գործը վարույթ ընդունելու մասին որոշումը` 2 թերթից:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` ԱԼՖՐԵԴ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Մ. Խորենացու 162ա

Հեռ..` +374 10 576635

Վեբ կայք` http://www.court.am

Էլ. փոստ`