Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/0220/05/12 վարչական գործով որոշում, ուղեկցական գրություն

27.08.2014

Տիպ` Դատական ծանուցումներ
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Հասցեատեր՝ Հրայր Կորյունի Հակոբյան
Դուք կանչվում եք Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարան որպես դատավարության մասնակից թիվ ՎԴ/0220/05/12 վարչական գործով ըստ հայցի Արտեմիս Սրապյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության` ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության, երրորդ անձինք Երևանի քաղաքապետարանի, Հրայր Կորյունի Հակոբյանի` ՀՀ ֆինանսների նախարարության դրսևորած անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու և այդ հիմքով` պահանջել Հայաստանի Հանրապետությանը կատարել որոշակի գործողություն, այն է` Արտեմիս Սրապյանին ընդհանուր թվով վճարել 10,445,630 դրամ գումար, որից 10,377,000 դրամը որպես վերջինիս սեփականության իրավունքով պատկանող երկու առանձին գույքային միավոր հանդիսացող` Երևանի Մուշ թաղամասի 12/8 հասցեում գտնվող 47,7 քմ մակերեսով և Երևանի Մուշ թաղամասի 12/10 հասցեում գտնվող 159,84 քմ մակերեսով հողակտորների դիմաց փոխհատուցում, 38530 դրամ որպես իրավունքի պետական գրանցման համար կատարված ծախս և 30100 դրամ որպես հիշյալ երկու առանձին գույքային միավորներին հասցեներ տրամադրելու համար կատարված ծախս, Հայաստանի Հանրապետությունից հօգուտ Արտեմիս Սրապյանի բռնագանձել 2010թ. հուլիսի 29-ից մինչև պարտավորության դադարման օրը 10,377,000 դրամ գումարից տոկոսներ` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար ՀՀ Կենտրոնական բանկի սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքների, պահանջների մասին:
Դատական նիստը տեղի կունենա 2014 թվականի սեպտեմբերի 09-ին, ժամը 12:00-ին, ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի շենքում, հասցե` ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, հարկ 2, դատական նիստերի դահլիճ թիվ 11:
(Ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով):
 

Հասցե` ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` +374 10 201182

Էլ. փոստ`