Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Վճարման կարգադրություններով հրապարակային ծանուցումներ

01.09.2014

Տիպ` Դատական ծանուցումներ
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

<<01>> սեպտեմբերի 2014թ. ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23
Հեռ. +(37410) 44-71-21



ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (Հայցվոր) կողմից ներկայացված վճարման կարգադրություն արձակելու մասին հայցադիմումների հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) կողմից արձակված ստորև նշված վճարման կարգադրությունները և դրանց արձակման հիմք հանդիսացած հայցադիմումներն ու դրանց կից փաստաթղթերը ուղարկվել են պատասխանողներին, սակայն հետ են վերադարձվել` հասցեատերերին հանձնելու անհնարինության պատճառով: Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ և 76-րդ հոդվածներով և հաշվի առնելով, որ պատասխանողների այլ հասցե հայտնի չէ դատարանին, ուստի ստորև նշված անձանց վերաբերյալ տեղեկությունները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (www.azdarar.am):

Գործի համարը Պատասխանող Պատասխանողի հասցեն Վարչական ակտի ամսաթիվ Վարչական ակտի համար Վճարման ենթակա գումարը
1. ՎԴ/20584/03/14 Գրավիկ Բաբայան ք. Երևան, Ռուբինյանց փ., շ. 10, բն. 50 10.04.2013թ. 1300529648 25.000 ՀՀ դրամ

2. ՎԴ/20321/03/14 Հակոբ Դեմիրճյան ք. Երևան, Մոլդովական, շ. 30/2, բն. 33 03.05.2013թ. 1300561141 150.000 ՀՀ դրամ

3. ՎԴ/20172/03/14 Գեորգի Գևորգյան ք. Երևան, Իսակովի, շ. 42/4, բն. 50 13.05.2013թ. 1300573564 5.000 ՀՀ դրամ

4. ՎԴ/20552/03/14 Հռիփսիմե Գալոյան ք. Երևան,
Աթոյան անցղ., շ. 20, բն. 36 10.04.2013թ. 1300529335 25.000 ՀՀ դրամ

5. ՎԴ/20000/03/14 Ալեքսան Սիմոնյան ք. Երևան,
Դավիթաշեն 1թ., շ. 13, բն. 9 13.04.2013թ. 1300535526 10.000 ՀՀ դրամ
6. ՎԴ/21597/03/14 Արմեն Ավետիսյան ք. Երևան,
Դիմիտրովի 4 նրբ., տ. 12 16.05.2013թ. 1300579914 25.000 ՀՀ դրամ
7. ՎԴ/20685/03/14 Մաթևոս Իգիթյան Արագածոտն, գ. Օշական, Մաշտոցի փ., 2 նրբ., տ. 7 11.05.2013թ. 1300572747 150.000 ՀՀ դրամ
8. ՎԴ/20226/03/14 Մերի Ղազարյան ք. Երևան,
Դավիթաշեն 4 թղմ., շ. 44, բն. 35 04.05.2013թ. 1300563046 25.000 ՀՀ դրամ
9. ՎԴ/21663/03/14 Վոլոդյա Գրիգորյան ք. Երևան,
Վրացական շ. 7, բն. 52 18.05.2013թ. 1300585675 5.000 ՀՀ դրամ

10. ՎԴ/21633/03/14 Ջուլիետա Հակոբյան ք. Երևան, Սունդուկյան փ., շ. 15/4, բն. 9 18.05.2013թ. 1300585753 150.000 ՀՀ դրամ
11. ՎԴ/18764/03/14
Ղևոնդ Ավագյան ք. Երևան, Արաբկիր 47-րդ, 1 03.05.2013թ. 1300561325 25.000 ՀՀ դրամ
12. ՎԴ/21175/03/14 Շավարշ Մելքոնյան ք. Երևան,
Լուկաշին 43/16շ., բն. 24 16.05.2013թ. 1300581501 50.000 ՀՀ դրամ
13. ՎԴ/20203/03/14 Արթուր Մարտիրոսյան Արմավիր, Մեծամոր, շ. 2,
բն. 10 03.05.2013թ. 1300560953 50.000 ՀՀ դրամ
14. ՎԴ/20799/03/14 Արմեն Մխիթարյան Արմավիր, Վաղարշապատ, Պիոներական փ., տուն 57 06.05.2013թ. 1300565248 10.000 ՀՀ դրամ
15. ՎԴ/18968/03/14 Գոհար Պետրոսյան Արմավիր, Բամբակաշատ 30.01.2013թ. 1300442692 25.000 ՀՀ դրամ

16. ՎԴ/19115/03/14 Արմեն Բաղդագուլյան Կոտայք,
Աբովյան, Հանրապետության փ., տուն 14 04.02.2013թ. 1300448405 150.000 ՀՀ դրամ

Վերը նշված տեղեկությունները Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվելուց հինգ օր հետո վերը նշված վճարման կարգադրությունները համարվում են պատասխանողների կողմից ստացված:
Վերը նշված վճարման կարգադրություններն օրենքով սահմանված կարգով պատասխանողների կողմից ստացված համարվելուց հետո երկու շաբաթվա ընթացքում պատասխանողներից յուրաքանչյուրը պարտավոր են կատարել հետևյալ գործողություններից որևէ մեկը`
1. կատարել իր մասով նշված գումարը վճարելու պահանջը (900013150058 հաշվեհամարին), եթե պահանջը հիմնավորված է համարում.
2. դատարանին առձեռն կամ փոստով` ստացման մասին հետադարձ ծանուցմամբ (տեղեկացմամբ) ներկայացնել հակընդդեմ հայց` վարչական ակտը վերացնելու կամ փոփոխելու վերաբերյալ, եթե վարչական ակտը համարում է ապօրինի:
Հակընդդեմ հայց ներկայացնելու դեպքում վեճը քննվելու է հայցային վարույթով, որի դեպքում պարտվող կողմն օրենքով սահմանված կարգով կրելու է դատական ծախսերի փոխհատուցման պարտավորությունը:
Օրենքով սահմանված ժամկետում հակընդդեմ հայց չներկայացնելու դեպքում վճարման կարգադրություններն ստանում են օրինական ուժի մեջ մտած` գործն ըստ էության լուծող դատական ակտի ուժ և ենթակա են հարկադիր կատարման:



ԴԱՏԱՎՈՐ ՄԵՐԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121

Էլ. փոստ`