Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԷԴ/1799/02/13 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

18.09.2014

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդված

Ծանուցվող անձ՝ Մարիցա Թորոսյան /Դուռգուդյան/
Ծանուցվող անձի հասցե՝ Ֆրանսիա, Տրուա /10/, Կոլոմիեր փողոց 18
Դուք կանչվում եք Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան որպես երրորդ անձ քաղաքացիական գործով ըստ հայցի՝ Հակոբ Գրիգորի Թորոսյանի, Թորոս Թորոսյանի իրավահաջորդ` Հարություն Թորոսի Թորոսյանի, Կարապետ Թորոսյանի իրավահաջորդ Տաիսիա Կարի Թորոսյանի ընդդեմ Սուսաննա Մարտիրոսյանի, հայցվորի կողմում վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք` Մարիցա Թորոսյանի /Դուռգուդյանի/, Անուշ Թորոսյանի /Կարապետյանի/ իրավահաջորդներ Եվգենյա Սերյոժայի Կարապետյանի, Աշխեն Սերյոժայի Աթոյանի և Հունան Կարապետյանի` 28.07.1981թ. տրված ըստ կտակի ժառանգության իրավունքի թիվ 1-1399 վկայագիրն անվավեր ճանաչելու, որպես հետևանք Երևանի Ս. Դավթի /Մայակովսկի/ փողոցի թիվ 25 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ 27.11.1995թ. Գրաֆ Թորոսյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, 08.07.1982թ. թիվ 6678 կտակը, 05.02.2001թ. տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 3-267 վկայագիրը և Երևանի Ս. Դավթի փողոցի թիվ 25 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Սուսաննա Մարտիրոսյանի անվամբ 07.05.2001թ. կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու, Հակոբ Թորոսյանին, Կարապետ Թորոսյանի իրավահաջորդ` Տաիսիա Թորոսյանին և Թորոս Թորոսյանի իրավահաջորդ` Հարություն Թորոսյանին փաստացի տիրապետման և կառավարման հիմքով Գրիգոր Թորոսյանին պատկանող Երևանի Ս. Դավթի /Մայակովսկի/ փողոցի թիվ 25 հասցեում գտնվող անշարժ գույքի 2/5-րդ բաժնից իրենց հասանելիք, այն է` յուրաքանչյուրին 1/10-րդ բաժիններն ընդունած ժառանգներ ճանաչելու պահանջների մասին:
Ներկայանալու ժամանակը՝ 2014 թ. հոկտեմբերի 10-ին, ժամը 11:30-ին:
Ներկայանալու վայրը՝ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան հետևյալ հասցեով՝ ք. Երևան, Մ. Խորենացի 162 Ա, թիվ 4 նիստերի դահլիճ:
Նախագահող դատավոր՝
Գ. Խաչատրյան
Դատավորի օգնական՝ Լ. Ներսիսյան
ՆԵՐԿԱՅԱՆԱԼ ԱՆՁՆԱԳՐՈՎ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի համաձայն`
վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք օգտվում են կողմի իրավունքներից և կրում են նրա պարտականությունները, բացի հայցի /դիմումի/ հիմքը կամ առարկան փոխելու, հայցային պահանջների չափն ավելացնելու կամ նվազեցնելու, հայցից /դիմումից/ հրաժարվելու, հայցն ընդունելու կամ հաշտության համաձայնություն կնքելու և դատական ակտի հարկադիր կատարում պահանջելու իրավունքից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28 հոդվածի 1-ին մասի` գործին մասնակցող անձինք իրավունք ունեն.
ծանոթանալ գործի նյութերին, քաղվածքներ անել, ստանալ դրանց պատճենները` հաշվի առնելով հիշյալ օրենսգրքի 8 հոդվածի և այլ օրենքների պահանջները.
հայտնել բացարկներ.
ներկայացնել ապացույցներ և մասնակցել դրանց հետազոտմանը` հաշվի առնելով օրենսգրքի 8 հոդվածի և այլ օրենքների պահանջները.
հարցեր տալ, միջնորդություններ անել, բացատրություններ տալ դատարանին.
գործի քննության ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնել իրենց փաստարկները.
առարկել գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների, փաստարկների դեմ.
բողոքարկել դատական ակտերը.
օգտվել օրենսգրով իրենց վերապահված այլ դատավարական իրավունքներից:
2. Գործին մասնակցող անձինք կրում են օրենսգրքով սահմանված դատավարական պարտականություններ:
Գործին մասնակցող անձինք պետք է իրենց դատավարական իրավունքներից օգտվեն և իրենց դատավարական պարտականությունները կատարեն բարեխղճորեն:
Գործին մասնակցող անձինք սուտ բացատրություն կամ սուտ ցուցմունք տալու համար ենթակա են պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Գործին մաuնակցող յուրաքանչյուր անձ մինչեւ դատաքննությունը պարտավոր է գործին մաuնակցող մյուu անձանց առջեւ բացահայտել տվյալ պահին իրեն հայտնի այն ապացույցները, որոնց վրա նա հղում է կատարում որպեu իր պահանջների եւ առարկությունների ապացուցման հիմք, եթե այլ բան նախատեuված չէ uույն oրենuգրքով:
Գործին մաuնակցող անձինք իրավունք ունեն հղում կատարելու միայն այն ապացույցների նկատմամբ, որոնց հետ գործին մաuնակցող մյուu անձինք uույն oրենuգրքով uահմանված կարգով ծանոթացել են նախoրոք:
Եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաuտի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացաuական հետեւանքները կրում է այդ փաuտի ապացուցման պարտականությունը կրող կողմը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118 հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի /դիմողի/ կամ պատասխանողի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

Հասցե` ք. Երևան, Մ. Խորենացի 162 ա

Հեռ..` +374 10 576604

Էլ. փոստ`