Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՇԴ/1587/02/14 քաղաքացիական գործով դատական ծանուցում

18.09.2014

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդված

ԴԴ 25Ե____________
Գործ № ՇԴ/1587/02/14
17.09.2014թ.
Աշոտ Գրիգորյանին
ք.Գյումրի, Խր.Հայրիկ խճ., 1 թաղ., 5ա շ., բն. 5

Ուղարկվում է քաղ. գործով ըստ հայցի «Արդշինինվեստբանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Ձեզ՝ գումարի բռնագանձման պահանջի մասին հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, հայցադիմումը եւ դատաքննություն նշանակելու մասին որոշումը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի համաձայն՝ պատասխանողը պարտավոր է հայցադիմումի օրինակն ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան, որը պետք է պարունակի դատարանի անվանումը, որտեղ ներկայացվել է հայցը, հայցվորի անունը, ազգանունը /անվանումը/, հայցում ներկայացված յուրաքանչյուր պահանջը ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբողջությամբ առարկելու մասին իր դիրքորոշումը: Առարկելու դեպքում պատասխանում մասնավորապես պետք է անրադարձ կատարվի հետյալ հարցերին, թե հայցի հիմքում ընկած որ փաստերը պատասխանողը չի ընդունում, արդյոք հայցվորի ներկայացրած փաստերն էական նշանակություն ունեն գործի լուծման համար, այն փաստերը, որոնք ընկած են առարկությունների հիմքում, եւ այն ապացույցները, որոնք հաստատում են այդ փաստերից յուրաքանչյուրը՝ համապատասխան նշումով, թե ինչ փաստի հաստատմանն է այն ուղղված, պատասխանին կցվող փատաթղթերի եւ ներկայացվող ապացույցների ցանկը: Պատասխանին կից պետք է ներկայացնել պատասխանողի տիրապետման ներքո գտնվող բոլոր հնարավոր գրավոր եւ իրեղեն ապացույցները, որոնք հաստատում են պատասխանողի պնդած փաստերը, եթե պատասխանողը կրում է դրանց ապացուցման պարտականությունը, եւ եթե այդ ապացույցները հնարավոր է կցել պատասխանին, հայցադիմումի պատասխանը եւ կից փաստաթղթերը հայցվորին եւ գործին մասնակցող այլ անձանց ուղարկելը հավաստող ապացույցները: Հայցադիմումի պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:
Հայցադիմումին կից ներկայացված փաստաթղթերը դեպոնացված են դատարանում, դրանց կարող եք ծանոթանալ մինչեւ դատական նիստի օրը:
Գործի քննությունը նշանակված է 2014թ. հոկտեմբերի 21-ին ժամը 10:15-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում /ք.Գյումրի, Անկախության հր. 7, թիվ 3 դատական նիստերի դահլիճ/:
Դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով։
Միաժամանակ տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի118 հոդվածի համաձայն, Ձեր կողմից դատական նիստին չներկայանալն արգելք չէ գործի քննության համար, եւ վեճը կարող է լուծվել Ձեր բացակայությամբ՝ ներկայացված փաստաթղթերի եւ նյութերի հիման վրա:


Դատավոր Ա.Խաչատրյանի օգնական՝ Հ.Աղաքարյան

Հասցե` ՀՀ, Շիրակի մարզ, ք.Գյումրի, Անկախության հր., 7

Հեռ..` +374 99 750518

Էլ. փոստ`