Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԱՔԴ/0876/02/14 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

19.09.2014

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդված

Ստեփան Միքայելյանին
ք.Երևան, Ա.Տիգրանյան 4փ., բն.42
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Ձեզ հրավիրում է որպես պատասխանող ԵԱՔԴ/0876/02/14 քաղաքացիական գործով ըստ հայցի <<ԱրմենՏել>> ՓԲԸ-ին ընդդեմ Ստեփան Միքայելյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
Դատական նիստը նշանակված է 2014 թվականի նոյեմբերի 05-ին ժամը 11:30-ին:
Խնդրվում է նշված օրը, անձը հաստատող փաստաթղթով /լիազորագրով/, ներկայանալ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան /ք.Երևան, Հր. Ներսիսյան 10, թիվ 4 դատական նիստերի դահլիճ, Հեռ. 24-36-35/:
Դատավոր Ա.Հունանյանի օգնական Ս.Իսկանդարյան
Ծանոթություն.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի համաձայն`
Պատասխանողը պարտավոր է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան: Ելնելով գործի առանձնահատկություններից դատարանը կարող է սահմանել պատասխան ուղարկելու ավելի երկար ժամկետ կամ պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխանը ներկայացնելու ժամկետը:
Պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118 հոդվածի համաձայն`
Հայցվորը կամ պատասխանողը իրավունք ունի դատարանին խնդրել վեճը լուծելու իր բացակայությամբ՝ ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

 

Հասցե` ք. Երևան Հր.Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 243635