Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՏԴ3/0103/02/14 քաղաքացիական գործով դատական ծանուցում

26.09.2014

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդված

Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն Ո Ւ Ց Ա Գ Ի Ր
Թիվ ՏԴ3-0103/02/14 քաղաքացիական գործով
Հայցվոր` << Արդշինինվեստբանկ>> ՓԲԸ
/Ք. Երևան, Գ. Լուսավորիչի փող., թիվ -13/

Հայտնվում է Ձեզ, ի գիտություն, որ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող թիվ ՏԴ1 0103/02/14 քաղաքացիական գործն ըստ հայցի <<Արդշինինվեստբանկ>> ՓԲԸ-ի ընդդեմ Գոհար Բուդազյանի` վճարային քարտերի վարկավորման կանոններին և պայմաններին համապատասխան վարկային պայմանագրով պարտքն ամբողջությամբ բռնագանձելու պահանձի մասին, հետաձգվել է, գործով նշանակվել է նախնական դատական նիստ 2014թ. հոկտեմբերի 22-ին ժամը 10:30-ին դատարանի Դիլիջանի նստավայրում:
Խնդրվում է ճիշտ նշանակված օրը և ժամին ներկայանալ կայանալիք դատական նիստին:
Ծանոթություն.
Նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրա բացակայությամբ:
(ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, հոդված 149.8):
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
(ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, հոդված 118):
Հայցվորի կողմից հայցի հիմքը կամ առարկան կարող է փոխվել մինչև դատաքննություն նշանակելը: Դատարանը կարող է թույլ չտալ նման փոփոխությունը, եթե այն բերում է հայցի էության փոփոխության: Հայցի հիմքը կամ առարկան կարող է փոխվել գործը քննող դատարանի առարկայական ընդդատության սահմաններում:
(ՀՀ քաղաքացիական դատավարության օրանսգիրք, հոդված 149.7):
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ն. ՂԱԶԱՐՅԱՆ

Հասցե` ՀՀ Տավուշի մարզ, ք.Դիլիջան, փող. Շահումյան-15

Հեռ..` +374 268 27130

Էլ. փոստ`