Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՏԴ1/0121/02/14 քաղաքացիական գործով դատական ծանուցում

26.09.2014

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդված

Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն Ո Ւ Ց Ա Գ Ի Ր
Թիվ ՏԴ1-0121/02/14 քաղաքացիական գործով
Հայցվոր` <<ՎՏԲ Հայաստան բանկ>> ՓԲԸ
/Ք. Երևան, Նալբանդյան-46/

Հայտնվում է Ձեզ, ի գիտություն, որ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող թիվ ՏԴ1 0121/02/14 քաղաքացիական գործի քննությունն ըստ հայցի <<ՎՏԲ-Հայաստանբանկ>> ՓԲԸ-ի ընդդեմ Թաթուլ Ամիրխանյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, հետաձգվել է, գործով նշանակվել է նախնական դատական նիստ 2014թ.նոյեմբերի 26-ին ժամը 12:00-ին դատարանի Դիլիջանի նստավայրում:
Խնդրվում է ճիշտ նշանակված օրը և ժամին ներկայանալ կայանալիք դատական նիստին:

Ծանոթություն.
Նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրա բացակայությամբ:
(ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, հոդված 149.8):
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
(ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, հոդված 118):
Հայցվորի կողմից հայցի հիմքը կամ առարկան կարող է փոխվել մինչև դատաքննություն նշանակելը: Դատարանը կարող է թույլ չտալ նման փոփոխությունը, եթե այն բերում է հայցի էության փոփոխության: Հայցի հիմքը կամ առարկան կարող է փոխվել գործը քննող դատարանի առարկայական ընդդատության սահմաններում:
(ՀՀ քաղաքացիական դատավարության օրանսգիրք, հոդված 149.7):


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ն. ՂԱԶԱՐՅԱՆ

Հասցե` ՀՀ, Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Շահումյան-15

Հեռ..` +374 268 27130

Էլ. փոստ`