Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՏԴ3 /0241/02/14 քաղաքացիական գործով դատական ծանուցում

27.09.2014

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդված

Քաղաքացիական գործ` թիվ ՏԴ3- 0241/02/14

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Հայցվոր` <<Ղ-Տելեկոմ>> ՓԲԸ
/ք. Երևան, փող. Արգիշտի 4/1 /

Կից ուղարկվում է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ՙհայցադիմումը վարույթ ընդունելու և գործը դատաքննության նախապատրաստելու մասին՚ 26.09.2014թ. որոշումը:
Միաժամանակ տեղեկացվում է, որ Ձեր հայցն ընդդեմ Գևորգ Ռոբերտի Ավետիսյանի`գումարի բռնագանձման պահանջի մասին, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը նախնական դատական նիստում քննության է առնելու 2014թ. դեկտեմբերի 2-ին ժամը15:00-ին դատարանի Նոյեմբերյանի նստավայրում /հասցեն` ք.Նոյեմբերյան,Կամոյի-4, դահլիճ թիվ 2/:
Խնդրվում է ճիշտ նշանակված օրը և ժամին ներկայանալ կայանալիք դատական նիստին /անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում/:
Հայցադիմումին կից փաստաթղթերը դեպոնացված են դատարանում, որոնց կարող եք ծանոթանալ մինչև դատական նիստի օրը, ժամը 10-ից մինչև 17-ը, ընդմիջման ժամերն են` 13-ից մինչև 14-ը:
Ծանոթություն.
Նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրա բացակայությամբ:
(ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, հոդված 149.8):
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
(ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, հոդված 118):
Հայցվորի կողմից հայցի հիմքը կամ առարկան կարող է փոխվել մինչև դատաքննություն նշանակելը: Դատարանը կարող է թույլ չտալ նման փոփոխությունը, եթե այն բերում է հայցի էության փոփոխության: Հայցի հիմքը կամ առարկան կարող է փոխվել գործը քննող դատարանի առարկայական ընդդատության սահմաններում:
(ՀՀ քաղաքացիական դատավարության օրանսգիրք, հոդված 149.7):




Առդիր` որոշումը ՙ1՚ թերթից:






ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ն. ՂԱԶԱՐՅԱՆ




Ո Ր Ո Շ ՈՒ Մ

Հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը
դատաքննության նախապատրաստելու մասին

26.09.2014թ. ք. Դիլիջան


ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Ս. Խաչիկյանս քննության առնելով ՙՂ-Տելեկոմ՚ ՓԲԸ-ի ընդդեմ Գևորգ Ռոբերտի Ավետիսյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը.

Պ Ա Ր Զ Ե Ց Ի


Հայցադիմումը համապատասխանում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 15, 87 և 88 հոդվածներով սահմանված պահանջներին, դրա ընդունումը մերժելու, վերադարձնելու հիմքեր չկան:
Միաժամանակ, գործի դատական քննության արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով անհրաժեշտ եմ համարում հրավիրել նախնական դատական նիստ` կողմերին պատշաճ ծանուցելով նախնական դատական նիստի վայրի և ժամանակի մասին:
Ելնելով վերոգրյալներից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 90, 144, 149.5, 149.8 հոդվածներով.

Ո Ր Ո Շ Ե Ց Ի


Հայցադիմումն ընդունել վարույթ և սույն գործով նախնական դատական նիստ նշանակել դատարանի Նոյեմբերյանի նստավայրում 2014թ. դեկտեմբերի 2-ին ժամը 15:00-ին:
Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:



Դ Ա Տ Ա Վ Ո Ր ՝ Ա.Ս. Խ Ա Չ Ի Կ Յ Ա Ն

Հասցե` ՀՀ, Տավուշի մարզ,ք.Նոյեմբերյան, Կամոյի-4

Հեռ..` +374 268 27130

Էլ. փոստ`