Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՏԴ1/0156/02/14 քաղաքացիական գործով դատական ծանուցում

29.09.2014

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդված

Քաղաքացիական գործ` թիվ ՏԴ1 0156/02/14

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Հայցվոր` <<ՎՏԲ Հայաստան բանկ>> ՓԲԸ
/Ք. Երևան, նալբանդյան-46/


Հայտնվում է Ձեզ, ի գիտություն, որ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր` Ա. Խաչիկյանի վարույթում գտնվող թիվ ՏԴ1 0156/02/14 քաղաքացիական գործի քննությունն ըստ հայցի <<ՎՏԲ Հայաստան բանկ>> ՓԲԸ-ի ընդդեմ Արմեն Դավթյանի`գումարի բռնագանձման պահանջի մասին, դատաքննության է նշանակվել 2014թ. նոյեմբերի 10-ին ժամը 10:20-ին դատարանի Դիլիջանի նստավայրում /հասցեն` ք.Դիլիջան, Շահումյան-15 /
Խնդրվում է ճիշտ նշանակված օրը և ժամին ներկայանալ կայանալիք դատական նիստին /անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում/:
Ծանոթություն.
Նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրա բացակայությամբ:
(ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, հոդված 149.8):
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
(ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, հոդված 118):
Հայցվորի կողմից հայցի հիմքը կամ առարկան կարող է փոխվել մինչև դատաքննություն նշանակելը: Դատարանը կարող է թույլ չտալ նման փոփոխությունը, եթե այն բերում է հայցի էության փոփոխության: Հայցի հիմքը կամ առարկան կարող է փոխվել գործը քննող դատարանի առարկայական ընդդատության սահմաններում:
(ՀՀ քաղաքացիական դատավարության օրանսգիրք, հոդված 149.7):

Առդիր` Որոշում /քաղաքացիական գործը դատաքննության նշանակելու մասին/ ՙ1՚ թերթից:




ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ն.ՂԱԶԱՐՅԱՆ









Քաղաքացիական գործ ՏԴ1-0156/02/14

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

Քաղաքացիական գործը դատաքննության նշանակելու մասին

26.09.2014թ. ք. Դիլիջան

ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Ս. Խաչիկյանս քննության առնելով ըստ հայցի <<ՎՏԲ Հայաստան բանկ>>ՓԲԸ-ի ընդդեմ Արմեն Դավթյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, քաղաքացիական գործը դատաքննության նշանակելու հարցը.
Պ Ա Ր Զ Ե Ց Ի

Դատարանի վարույթում գտնվող թիվ ՏԴ1 0156/02/14 քաղաքացիական գործի դատական քննության արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով հրավիրել է նախնական դատական նիստ, գործը դատաքննության է նախապատրաստվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 22.2 գլխի կանոններով սահմանված կարգով, նախնական դատական նիստում դատարանը պարզել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149.8 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հարցերը և գտնում է, որ գործը նախապատրաստված է դատաքննության:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149.9 հոդվածի 1-ին մասի համաձայն, դատավորը, համարելով գործը դատաքննության նախապատրաստված, որոշում է կայացնում գործը դատաքննության նշանակելու մասին:
Ելնելով վերոգրյալներից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149.9, 144 հոդվածներով.
Ո Ր Ո Շ Ե Ց Ի

Թիվ ՏԴ1 0156/02/14 քաղաքացիական գործն ըստ հայցի <<ՎՏԲ Հայաստան բանկ>> ՓԲԸ-ի ընդդեմ Արմեն Դավթյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, դատաքննության նշանակել դատարանի Դիլիջանի նստավայրում 2014թ. նոյեմբերի 10-ին ժամը 10:20-ին:
Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:


Դ Ա Տ Ա Վ Ո Ր ՝ Ա.Ս. Խ Ա Չ Ի Կ Յ Ա Ն

Հասցե` ՀՀ, Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Շահումյան-15

Հեռ..` +374 268 27130

Էլ. փոստ`