Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/6626/05/12 վարչական գործով 18.09.2014 թ. դատական ծանուցագիր

29.09.2014

Տիպ` Դատական ծանուցումներ
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Հասցեատեր՝ Էմմա Շաբոյան:
Դուք հրավիրվում եք Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարան որպես երրորդ անձ վարչական գործով ըստ հայցի Հռիփսիմե Սարիբեկյանի, Վարսենիկ Սարիբեկյանի, Վոլոդյա Սարգսյանի և Գոհարիկ Սարգսյանի ըննդեմ Կոշ գյուղի գյուղապետարանի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, Աշտարակի նոտար Գագիկ Հակոբյանի, երրորդ անձինք Էմիլյա Սարգսյան, Արամ Սարգսյան, Կենտրոն նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյան՝ Արագածոտնի մարզի Կոշ համայնքի տնտեսության թիվ 3 գրքում Նանագյուլ Հակոբի Սարգսյանի անվամբ 87,7 քմ մակերեսով բնակելի տան, 0,27 հա տնամերձ հողամասի, 0,203 հա և 0,518 հա վարելահողերի, 0,095 հա խաղողի այգու անշարժ գույքերի նկատմամբ թիվ 385 գրանցումը և Կոշ գյուղի գյուղապետարանի կողմից 22.12.2003 թվականին տրված քաղվածքը առ ոչինչ ճանաչելու, Կոշ գյուղի գյուղապետարանի և ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեի Աշտարակի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների կողմից կատարված գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու և, որպես դրանց հետևանք, ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեի Աշտարակի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների կողմից 22.12.2003 թվականին տրված վերը նշված անշարժ գույքերի վերաբերյալ թիվ 516 տեղեկանքը առ ոչինչ ճանաչելու, Աշտարակի նոտար Գագիկ Հակոբյանի կողմից 25.12.2003 թվականին հաստատված Թելման Սարգսյանի կտակը, 25.12.2003 թվականին Թելման Սարգսյանին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, դրա հիման վրա ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեի Աշտարակի տարածքային ստորաբաժնման կողմից այդ անշարժ գույքերի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումները, Կենտրոն նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի կողմից 31.08.2006 թվականին տրված ըստ օրենքի և ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրերը, դրանց հիման վրա անշարժ գույքերի նկատմամբ Էմիլյա և Արամ Սարգսյանների անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումները անվավեր ճանաչելու և Վաչագան Սարգսյանի սեփականության իրավունքի պետական գրանցումն այդ անշարժ գույքերի նկատմամբ վերականգնելու պահանջների մասին:
Դատական նիստը տեղի կունենա` 2014 թվականի հոկտեմբերի 9-ին, ժամը 12-ն անց 35 րոպեին` ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի շենքում` հասցեն ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, հարկ 2, դատական նիստերի դահլիճ թիվ 9:
(Ուստի խնդրում ենք ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով):

Հասցե` ք. Երևան Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` +374 10 201093

Էլ. փոստ`