Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՏԴ1/0155/02/14 քաղաքացիական գործով դատական ծանուցում

29.09.2014

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդված

Քաղաքացիական գործ` թիվ ՏԴ1 0155/02/14

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Հայցվոր` <<ՎՏԲ Հայաստան բանկ>> ՓԲԸ
/Ք. Երևան, նալբանդյան-46/


Հայտնվում է Ձեզ, ի գիտություն, որ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր` Ա. Խաչիկյանի վարույթում գտնվող թիվ ՏԴ1 0155/02/14 քաղաքացիական գործի քննությունն ըստ հայցի <<ՎՏԲ Հայաստան բանկ>> ՓԲԸ-ի ընդդեմ Վրեժ Ռաֆիկի Բեգյանի`գումարի բռնագանձման պահանջի մասին, հետաձգվել է, գործով նշանակվել է նախնական դատական նիստ 2014թ. նոյեմբերի 28-ին ժամը 14:00-ին դատարանի Դիլիջանի նստավայրում /հասցեն` ք.Դիլիջան, Շահումյան-15, դահլիճ թիվ-1/:
Խնդրվում է ճիշտ նշանակված օրը և ժամին ներկայանալ կայանալիք դատական նիստին /անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում/:
Ծանոթություն.
Նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրա բացակայությամբ:
(ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, հոդված 149.8):
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
(ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, հոդված 118):
Հայցվորի կողմից հայցի հիմքը կամ առարկան կարող է փոխվել մինչև դատաքննություն նշանակելը: Դատարանը կարող է թույլ չտալ նման փոփոխությունը, եթե այն բերում է հայցի էության փոփոխության: Հայցի հիմքը կամ առարկան կարող է փոխվել գործը քննող դատարանի առարկայական ընդդատության սահմաններում:
(ՀՀ քաղաքացիական դատավարության օրանսգիրք, հոդված 149.7):





ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ն.ՂԱԶԱՐՅԱՆ

Հասցե` ՀՀ, Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Շահումյան-15

Հեռ..` +374 268 27130

Էլ. փոստ`