Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԿԴ 2733/02/09 քաղաքացիական գործով պատասխանող Եֆրակսիա Կարապետյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

21.10.2014

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդված

Եֆրակսիա Կարապետյանին
/ք.Երևան, Մ.Խորենացու 3 նրբ. 4 տուն/

Դատարանի վարությում է գտնվում թիվ ԵԿԴ 2733/02/09 քաղաքացիական գործն ըստ հայցի Նաիրա Գրիգորյանի ընդդեմ Կարինե Աբելյանի` սեփականության իրավունքով պատկանող գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից պահանջելու, վտարելու պահանջների մասին և ըստ հակընդդեմ հայցի Կարինե Աբելյանի ընդդեմ Նաիրա Գրիգորյանի, երրորդ անձինք` Մարուսյա Զաքարյանի, Եֆրակսիա Կարապետյանի. Դավիթ Ավագյանի` Երևանի Խորենացու 3-րդ նրբանցքի թիվ 4 տան և հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին։
Տեղեկացնում ենք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակված է 24.11.2014թ. ժամը 14։00-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, թիվ 7 դահլիճ)։
Նշված օրը և ժամին Դուք կանչվում եք Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով որպես պատասխանող։
Վերոգրյալի հիման վրա խնդրում եմ ապահովել դատական նիստին Ձեր կամ Ձեր ներկայացուցչի մասնակցությունը՝ պատշաճ լիազորագրով և անձը հաստատող փաստաթղթով։

Հասցե` ք. Երևան, Տիգրան Մեծի 23/1

Հեռ..` +374 10 299450

Էլ. փոստ`