Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ/1876/02/14 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր:

21.10.2014

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Լոռու մարզի ընդհանուր իրվասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդված

ք.Վանաձոր, Մ.Գոշի 6 Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/1876/02/14
հեռ. /0322/ 2-40-32

Ե-
ՙ ՚ օգոստոսի 2014 թվական

Ռուդիկ Ստեփանի Ալեքսանյանին
հասցե` ք.Ալավերդի, Ջրավազան փ., 30 շ., բն. 31

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի ՙՎՏԲ-Հայաստան բանկ՚ ՓԲԸ-ի ընդդեմ Ռուդիկ Ստեփանի Ալեքսանյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 1-ին մասի համաձայն` նախազգուշացվում եք, որ Դուք պարտավոր եք դատարանի որոշումը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան, դրան կցելով` Ձեր տիրապետման ներքո գտնվող բոլոր հնարավոր գրավոր և իրեղեն ապացույցները, որոնք հաստատում են Ձեր պնդած փաստերը, եթե այդ ապացույցները հնարավոր է կցել պատասխանին, ինչպես նաև` հայցադիմումի պատասխանը և կից փաստաթղթերը հայցվորին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելը հավաստող ապացույցները:
Պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես Ձեր կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:
Սույն գործով նշանակվել է նախնական դատական նիստ 21.10.2014 թվականին, ժամը 15:05-ին (ք.Վանաձոր, Մ.Գոշի 6):
Խնդրում եմ նշված օրը և ժամին ներկայանալ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին, հակառակ դեպքում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1498 հոդվածի կարգով, նախնական դատական նիստը կարող է անցկացվել Ձեր բացակայությամբ:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Առդիր` դատարանի 19.08.2014 թվականի որոշումը և հայցադիմումը:
Դատավորի օգնական` Ա. Գևորգյան

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6

Հեռ..` +374 322 24032

Էլ. փոստ`