Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ4/0088/02/14 քաղաքացիական գործով պատասխանող Վարուժան Միրզոյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

21.10.2014

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդված

14 ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
ՎԱՐՈՒԺԱՆ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
(Հասցե` ՀՀ , քաղաք Սպիտակ, Այգեստան 2-րդ նրբ., տուն 6)

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում (դատավոր` Ա. Աթաբեկյան) քննության է նշանակվել քաղաքացիական գործն ըստ հայցի ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Վարսիկ Յարմալոյանի, Վարուժան Միրզոյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2014 թվականի նոյեմբերի 20-ին ժամը 10:20-ին (նիստերի դահլիճ թիվ 1):
Դուք որպես պատասխանող հրավիրվում եք մասնակցելու դատական նիստին:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հայցվորը կամ պատասխանողն իրավունք ունի դատարանին խնդրել վեճը լուծելու իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա, իսկ 2-րդ կետը սահմանում է, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալը արգելք չէ գործի քննության համար:
Ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձինք պարտավոր են դատարանին և գործին մասնակցող այլ անձանց հայտնել գործի վարույթի ժամանակ իրենց հասցեն փոխելու մասին: Նման հաղորդման բացակայության դեպքում դատավարական փաստաթղթերը ուղարկվում են նրանց վերջին հայտնի հասցեով և համարվում են հանձնված, թեկուզև հասցեատերն այդ հասցեում այլևս չի բնակվում:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ե.ՂՈՒԿԱՍՅԱՆ

Ներկայացեք անձնագրով և սոց. քարտով:
Հասցե` քաղաք Սպիտակ, Ալեք Մանուկյան 2-րդ նրբ. 10
Հեռախոս` 0255/2-22-03/

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք.Սպիտակ, Ալ.Մանուկյան 2/10

Հեռ..` +374 255 22203

Էլ. փոստ`