Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՍԴ3/0316/02/14 քաղաքացիական գործով պատասխանող Ռաֆիկ Ապետնակի Իսունցին ուղղված դատական ծանուցում:

21.10.2014

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդված

Պատասխանող` Ռաֆիկ Ապետնակի Իսունցին
ՀՀ Սյունիքի մարզ, գ.Տեղ, փողոց 31, տուն 3

Քաղաքացիական գործ թիվ ՍԴ3/0316/02/14

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈւՑԱԳԻՐ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93 հոդվածի 1-ին կետի և 145 հոդվածի համաձայն ուղարկում եմ հայցադիմումը վարույթ ընդունելու և դատական նիստ նշանակելու մասին, հայցի ապահովում կիրառելու մասին միջնորդությունը քննության առնելու մասին ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2014 թվականի օգոստոսի 7-ի որոշումները և հայցադիմումի օրինակը:
Միաժամանակ Դուք նախազգուշացվում եք Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 5-րդ մասով նախատեսված իրավական հետևանքների մասին, համաձայն որի պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես Ձեր կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 1-ին մասի համաձայն Դուք պարտավոր եք հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն հայցադիմումի պատասխանը պետք է պարունակի`
1) դատարանի անվանումը, որտեղ ներկայացվել է հայցը.
2) հայցվորի անունը, ազգանունը (անվանումը).
3) հայցում ներկայացված յուրաքանչյուր պահանջը ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբողջությամբ առարկելու մասին Ձեր դիրքորոշումը: Առարկելու դեպքում պատասխանում մասնավորապես պետք է անդրադարձ կատարվի հետևյալ հարցերին.
ա) հայցի հիմքում ընկած այն փաստերը, որոնք Դուք չեք ընդունում,
բ) արդյոք հայցվորի ներկայացրած փաստերն էական նշանակություն ունեն գործի լուծման համար,
գ) այն փաստերը, որոնք ընկած են առարկությունների հիմքում, և այն ապացույցները, որոնք հաստատում են այդ փաստերից յուրաքանչյուրը` համապատասխան նշումով, թե ինչ փաստի հաստատմանն է այն ուղղված.
4) պատասխանին կցվող փաստաթղթերի և ներկայացվող ապացույցների ցանկը:
Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն Դուք պետք է ներկայացնեք Ձեր տիրապետման ներքո գտնվող բոլոր հնարավոր գրավոր և իրեղեն ապացույցները, որոնք հաստատում են Ձեր պնդած փաստերը, եթե Դուք կրում եք դրանց ապացուցման պարտականությունը, և եթե այդ ապացույցները հնարավոր է կցել պատասխանին: Հայցադիմումի պատասխանը և կից փաստաթղթերը հայցվորին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելը հավաստող ապացույցները:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն պատասխանը ստորագրում եք Դուք կամ Ձեր ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է նրա՝ պատասխանը ստորագրելու լիազորությունը հավաստող փաստաթուղթը:
Միաժամանակ հայտնում եմ, որ 2014թ. հոկտեմբերի 14-ին նշանակված դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2014թ. նոյեմբերի 6-ին` ժամը 10:30-ին, ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում (հասցե` ք.Գորիս, Անկախության 4/1, դատական նիստերի դահլիճ թիվ 1):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118 հոդվածի 2-րդ մասի համաձայն դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Ներկայացուցիչ ունենալու պարագայում` օրենքով սահմանված կարգով տրված լիազորագրի և անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է:

Հասցե` ՀՀ, Շիրակի մարզ, ք.Գորիս, Անկախության 4/1

Հեռ..` +374 284 25782

Էլ. փոստ`