Թիվ ԵԱՔԴ/0964/02/13 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
21.10.2014
ԱՐԱԲԿԻՐ ԵՎ ՔԱՆԱՔԵՌ –ԶԵՅԹՈՒՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆ
ք. Երևան, Հր.Ներսիսյան 10 հեռ. 24-01-61
Ե-
N ԵԱՔԴ 0964/02/13 Նադեժդա Հովսեփի Զաքարյանին
09.10.2014թ. / ք.Երևան, Սունդուկյան փող. 23ա շենք, 23 բն. /
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի <<Շենքերի կառավարում>> համատիրության ընդդեմ Հենրիկ Մինասյանի, Սամվել Մինասյանի, Անահիտ Մինասյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
Դատարանի արձանագրային որոշմամբ Դուք ճանաչվել եք որպես պատասխանող: Դատական նիստը նշանակված է 10.11.2014 թվականին ժամը 16:30-ին: Խնդրվում է նշված օրը ներկայանալ դատական նիստին:
Միաժամանակ հայտնվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի համաձայն Դուք պարտավոր եք դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան, որը պետք է պարունակի`
հայցը ներկայացված դատարանի անվանումը, հայցվորի անուն-ազգանունը (անվանումը), հայցում ներկայացված յուրաքանչյուր պահանջն ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբողջությամբ առարկելու մասին Ձեր դիրքորոշումը£
Առարկելու դեպքում պետք է նշեքª
- հայցի հիմքում ընկած այն փաստերը, որոնք չեք ընդունում,
- արդյոք հայցվորի ներկայացրած փաստերն էական նշանակություն ունեն գործի լուծման համար,
- առարկության հիմքում ընկած փաստերը, և այդ փաստերը հաստատող յուրաքանչյուր ապացույցª համապատասխան նշումով,
- պատասխանին կից փաստաթղթերի և ապացույցների ցանկը£
Պատասխանի հետ պետք է ներկայացնել նաևª
- Ձեր տիրապետման ներքո գտնվող բոլոր հնարավոր գրավոր և իրեղեն ապացույցները, որոնք հաստատում են Ձեր պնդած փաստերը, եթե Դուք կրում եք դրանց ապացուցման պարտականությունը, և եթե այդ ապացույցները հնարավոր է կցել պատասխանին:
- Հայցադիմումի պատասխանը և կից փաստաթղթերը հայցվորին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելը հավաստող ապացույցները:
Միաժամանակ նախազուշացվում է, որ պատասխան չներկայացնելը դատարան կարող է գնահատել որպես Ձեր կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ս.ԱԲՈՎՅԱՆ
Հասցե` ք. Երևան Հրաչյա Ներսիսյան 10
Հեռ..` +374 10 240161
Էլ. փոստ`