Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՍԴ/0547/02/14 գործով ծանուցագիր պատասխանող Սամվել Սարգսյանին

22.10.2014

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդված

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 90 և 93 հոդվածների համաձայն ուղարկվում է պետական տուրքի վճարումը հետաձգելու և հայցադիմումը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին դատարանի որոշումները, հայցադիմումը և դրան կից փաստաթղթերի պատճենները:
Միաժամանակ հայտնվում է, որ ՀՀ քաղ. դատ. օրի 95 հոդվածի համաձայն, Դուք պարտավոր եք որոշումը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում դատարան և կողմերին ուղարկել հայցադիմումի պատասխան: Պատասխանին կցելով Ձեր առարկությունները հիմնավորող ապացույցները և պատասխանը կից փաստաթղթերով հայցվորին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելը հավաստող փաստաթուղթը: Պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես Ձեր կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:
Թիվ ՍԴ/0547/02/14 քաղաքացիական գործով նախնական դատական նիստն ըստ հայցի Արթուր Մաթևոսյանի ընդդեմ Սամվել Սարգսյանի, Կարինե Մկրտչյանի, Գավրուշա Սարգսյանի, Գարիկ Սարգսյանի` Կապան քաղաքի Ծինարարների 2/25 հասցեում գտնվող բնակարանը հրապարակային սակարկություններով վաճառելու, Սամվել Սարգսյանի բաժնեմասի վրա բռնագանձում տարածելու, մնացած սեփականատերերի միջև ըստ բաժինների ստացված գումարը բաշխելու, իսկ Ռամելա Բալասանյանի և Գավրուշա Սարգսյանի բաժնեմասի գումարը դեպոզիտ վճարելու պահանջի մասին, նշանակվել է 2014թ-ի հոկտեմբերի 31-ին` ժամը 10:40-ին, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում /ք. Կապան, Մելիք Ստեփանյան 3/2, դահլիճ N 4

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ, ք.Կապան Մ.Ստեփանյան 3/2

Հեռ..` +374 285 52959

Էլ. փոստ`