Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՍԴ3/0260/02/14 քաղաքացիական գործով պատասխանող Անժելա Սերգեյի Սարգսյանին ուղղված դատական ծանուցում:

22.10.2014

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդված

Պատասխանող` Անժելա Սերգեյի Սարգսյանին
ՀՀ Սյունիքի մարզ, գ.Շինուհայր, փողոց 10, շ.5, բն.17

Քաղաքացիական գործ թիվ ՍԴ3/0260/02/14

Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն Ու Ց Ա Գ Ի Ր

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93 հոդվածի 1-ին կետի և 145 հոդվածի համաձայն ուղարկում եմ <<Ղ-Տելեկոմ>> փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայցադիմումը վարույթ ընդունելու և դատական նիստ նշանակելու մասին ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2014 թվականի հուլիսի 18-ի որոշումը և հայցադիմումի օրինակը:
Միաժամանակ Դուք նախազգուշացվում եք Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 5-րդ մասով նախատեսված իրավական հետևանքների մասին, համաձայն որի պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես Ձեր կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 1-ին մասի համաձայն Դուք պարտավոր եք հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն հայցադիմումի պատասխանը պետք է պարունակի`
1) դատարանի անվանումը, որտեղ ներկայացվել է հայցը.
2) հայցվորի անունը, ազգանունը (անվանումը).
3) հայցում ներկայացված յուրաքանչյուր պահանջը ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբողջությամբ առարկելու մասին Ձեր դիրքորոշումը: Առարկելու դեպքում պատասխանում մասնավորապես պետք է անդրադարձ կատարվի հետևյալ հարցերին.
ա) հայցի հիմքում ընկած այն փաստերը, որոնք Դուք չեք ընդունում,
բ) արդյոք հայցվորի ներկայացրած փաստերն էական նշանակություն ունեն գործի լուծման համար,
գ) այն փաստերը, որոնք ընկած են առարկությունների հիմքում, և այն ապացույցները, որոնք հաստատում են այդ փաստերից յուրաքանչյուրը` համապատասխան նշումով, թե ինչ փաստի հաստատմանն է այն ուղղված.
4) պատասխանին կցվող փաստաթղթերի և ներկայացվող ապացույցների ցանկը:
Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն Դուք պետք է ներկայացնեք Ձեր տիրապետման ներքո գտնվող բոլոր հնարավոր գրավոր և իրեղեն ապացույցները, որոնք հաստատում են Ձեր պնդած փաստերը, եթե Դուք կրում եք դրանց ապացուցման պարտականությունը, և եթե այդ ապացույցները հնարավոր է կցել պատասխանին: Հայցադիմումի պատասխանը և կից փաստաթղթերը հայցվորին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելը հավաստող ապացույցները:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն պատասխանը ստորագրում եք Դուք կամ Ձեր ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է նրա՝ պատասխանը ստորագրելու լիազորությունը հավաստող փաստաթուղթը:
Միաժամանակ հայտնում եմ, որ 2014թ. սեպտեմբերի 24-ին նշանակված դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2014թ. նոյեմբերի 7-ին` ժամը 16:00-ին, ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում (հասցե` ք.Գորիս, Անկախության 4/1, դատական նիստերի դահլիճ թիվ 1):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118 հոդվածի 2-րդ մասի համաձայն դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Ներկայանալու դեպքում անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Ներկայացուցիչ ունենալու պարագայում` օրենքով սահմանված կարգով տրված լիազորագրի և անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է:

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ, ք.Գորիս, Անկախության 4/1

Հեռ..` +374 284 25782

Էլ. փոստ`