Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/4254/05/14 վարչական գործով դատական ծանուցագիր

22.10.2014

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
ք. Երևան, Գ,Նժդեհի 23
№ ԴԴ-9Ե ––––––––––––––
« 25 » օգոստոսի 2014թ.
Թիվ ՎԴ/4254/05/14 վարչական գործով
ՀԱՅՑՎՈՐ` Սամվել Հալիյանին
Հասցեն` ք.Երևան, Վ.Փափազյան, 2-րդ նրբ.,տուն 119


Ձեզ է ուղարկվում թիվ ՎԴ/4254/05/14 վարչական գործով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 22.08.2014 թվականի որոշումը՝ հայցադիմումը վերադարձնելու մասին, հայցադիմումը և կից փաստաթղթերը։


Առդիր` « » թերթ։


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Հ.ՍԱՀԱԿՅԱՆ

ՎԴ/4254/05/14


ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

22.08.2014թ. ք.Երևան

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը՝ դատավոր Մ.Մելքումյան, ուսումնասիրելով Սամվել Հազիյանի կողմից ներկայացված հայցադիմումը.

Պ Ա Ր Զ Ե Ց

Սամվել Հազիյանի (այսուհետ՝ Հայցվոր), դատարան ներկայացրած հայցադիմումով, խնդրել է Աբրահամ Հաջյանի մասով ճանաչել Երևան քաղաքի Միկոյանի անվան շրջխորհրդի գործկոմի 16.08.1957 թվականի թիվ 13 արձանագրության առ ոչինչ լինելը։
Ուսումնասիրելով հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը` գտնում եմ, որ այն ենթակա է վերադարձման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն՝ վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա։
Վերոգրյալ իրավանորմի վերլուծությունից բխում է, որ ՀՀ վարչական դատարանի կողմից գործը կարող է հարուցվել բացառապես հայցի հիման վրա, իսկ ընդհանուր հայցային վարույթով հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 11-րդ գլխով սահմանված հայցատեսակներով՝ հայցադիմումին առաջադրվող պահանջների պահպանմամբ։
Միևնույն ժամանակ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 77-րդ հոդվածը սահմանում է, որ հայցադիմումն ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, վարչական դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.
1) հայցադիմումը վարույթ ընդունելու մասին.
2) հայցադիմումը վերադարձնելու մասին.
3) հայցադիմումի ընդունումը մերժելու մասին.
4) հայցադիմումը վերահասցեագրելու մասին։
Ընդ որում` օրենսդիրը յուրաքանչյուր հայցատեսակով ներկայացված հայցադիմումի ընդունելության համար սահմանել է որոշակի առանձնահատուկ վավերապայմաններ, որոնց չպահպանումը կարող է հանգեցնել վերը նշ ված որոշումներից մեկի կայացմանը` հայցադիմումը վերադարձնելու, դրա ընդունումը մերժելու կամ վերահասցեագրելու մասին։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի համաձայն՝ հայցադիմումին կցվում են օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթի բնօրինակը, իսկ եթե օրենքը նախատեսում է պետական տուրքի մասնակի վճարման կամ վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու հնարավորություն, ապա հայցադիմումին պետք է կցվի համապատասխան միջնորդությունն այդ մասին։
Նույն օրենսգրքի 74-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի համաձայն՝ հայցադիմումին կցվում են վիճարկվող ակտը կամ դրա պատճենը, եթե այն հնարավոր է ներկայացնել։
Այսպիսով, դատարանը գտնում է, որ չեն պահպանվել հայցադիմումի բովանդակությանը ներկայացվող` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի առաջին մասի 1-ին և 5-րդ կետերով սահմանված պահանջները։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի համաձայն՝ դատավորը վերադարձնում է հայցադիմումը, եթե չեն պահպանվել սույն օրենսգրքի 73-րդ հոդվածի և 74-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով սահմանված` հայցադիմումին առաջադրվող պահանջները, ինչպես նաև սույն օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված պահանջը, եթե համապատասխան վիճարկվող ակտը կամ դրա պատճենը հնարավոր է ներկայացնել։
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը գանձվում է դատարան տրվող հայցադիմումների, դիմումների ու գանգատների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար։
Նույն օրենքի 9-րդ հոդվածի առաջին մասի «բ» կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարաններ տրվող հայցադիմումների, դիմումների ու գանգատների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով՝ հայցադիմումների և որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ գործին մասնակցելու մասին դիմումների համար` ոչ գույքային պահանջով բազային տուրքի քառապատիկի չափով։
Հայցադիմումի և դրան կից փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է, հայցվորի կողմից չի ներկայացվել պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթի բնօրինակը կամ պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու միջնորդություն։
Միաժամանակ անհրաժեշտ է արձանագրել, որ հայցադիմումի և դրան կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է, որ Հայցվորի կողմից վիճարկվում է Երևան քաղաքի Միկոյանի անվան շրջխորհրդի գործկոմի 16.08.1957 թվականի թիվ 13 արձանագրությունը, մինչդեռ հայցադիմումին կից չի ներկայացվել վիճարկվող արձանագրությունը, ինչպես նաև հայցադիմումում չի նշվել տվյալ արձանագրությունը ներկայացնելու անհնարինության վերաբերյալ որևէ փաստարկ և/կամ այդ փաստարկը հիմնավորող որևէ ապացույց։
Այսպիսով, հայցադիմումը ենթակա է վերադարձման` պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթի բնօրինակի կամ պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու մասին միջնորդության, վիճարկվող ակտը կամ դրա պատճենը հայցադիմումին կցված չլինելու, ինչպես նաև վիճարկվող վարչական ակտը ներկայացնելու անհնարինության վերաբերյալ որևէ փաստարկ և/կամ այդ փաստարկը հիմնավորող որևէ ապացույց ներկայացված չլինելու հիմքով։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 77-րդ, 79-րդ, 123-րդ, 131-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածով՝

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

Սամվել Հազիյանի կողմից ներկայացված հայցադիմումը վերադարձնել Սամվել Հազիյանին։
Հայցադիմումում թույլ տրված սխալները վերացնելու և որոշումը ստանալու օրվանից հետո` տասնհինգօրյա ժամկետում, վարչական դատարան կրկին ներկայացվելու դեպքում հայցադիմումը վարույթ ընդունված է համարվում սկզբնական ներկայացման oրը։
Որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարան՝ այն ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում։




ԴԱՏԱՎՈՐ Մ.ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121/213/

Էլ. փոստ`