Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ4/0157/02/13 քաղաքացիական գործով պատասխանող Արտյոմ Համբարյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

29.10.2014

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասությա դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդված

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
ԱՐՏՅՈՄ ՀԱՄԲԱՐՅԱՆԻՆ
(Հասցե` ՀՀ ,քաղաք Վանաձոր, Տավրոսի 4 փող., 1-ին նրբ., տուն 36)

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (դատավոր` Ա. Աթաբեկյան) վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի ՙՍիլ Ինշուրանս՚ ԱՓԲԸ-ն ընդդեմ Արտյոմ Համբարյանի և Ռուդիկ Ղալայանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, նշանակել է դատաքնության 2014 թվականի դեկտեմբերի 25-ին ժամը 14:00-ին (նիստերի դահլիճ թիվ 1):
Դուք որպես պատասխանող հրավիրվում եք մասնակցելու դատական նիստին:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հայցվորը կամ պատասխանողն իրավունք ունի դատարանին խնդրել վեճը լուծելու իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա, իսկ 2-րդ կետը սահմանում է, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալը արգելք չէ գործի քննության համար:
Ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձինք պարտավոր են դատարանին և գործին մասնակցող այլ անձանց հայտնել գործի վարույթի ժամանակ իրենց հասցեն փոխելու մասին: Նման հաղորդման բացակայության դեպքում դատավարական փաստաթղթերը ուղարկվում են նրանց վերջին հայտնի հասցեով և համարվում են հանձնված, թեկուզև հասցեատերն այդ հասցեում այլևս չի բնակվում:

Առդիր` քաղաքացիական գործը դատաքննության նշանակելու մասին որոշումը` 1 էջ:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ե.ՂՈՒԿԱՍՅԱՆ



Ներկայացեք անձնագրով և սոց. քարտով:
Հասցե` քաղաք Սպիտակ, Ալեք Մանուկյան 2-րդ նրբ. 10
Հեռախոս` 0255/2-22-03/

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք.Սպիտակ, Ալ.Մանուկյան 2/10

Հեռ..` +374 255 22203

Էլ. փոստ`