Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՇԴ/1022/02/14 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

20.11.2014

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգչքի 78-րդ հոդված

Պատասխանող` Գևորգ Գևորգյանին
ք.Գյումրի, Մուսայելյան փողոց, շենք 5, բն. 6


Հայտնվում է Ձեզ, որ «ԱրմենՏել» ՓԲ ընկերության ընդդեմ Գևորգ Գևորգյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին հայցադիմումն ընդունվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթ:
Թիվ ՇԴ/1022/02/13 քաղաքացիական գործի քննությունը հետաձգվել և նշանակվել է 2014 թվականի դեկտեմբերի 16-ին ժամը 1700-ին:
Խնդրվում է 2014 թվականի դեկտեմբերի 16-ին ժամը 1700-ին նշանակված դատական նիստին ներկայանալ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան հետևյալ հասցեով.
ք.Գյումրի, Անկախության 7 , թիվ 6 դատական նիստերի դահլիճ:
Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն Դուք, որպես պատասխանող, պարտավոր եք հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո, երկշաբաթյա ժամկետում դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան: Պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի համաձայն, Դուք իրավունք ունեք դատարանին խնդրել վեճը լուծելու Ձեր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված լինելու դեպքում Ձեր չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Ներկայանալ անձնագրով.


Դատավորի օգնական` --------------------Գ. Հակոբյան
Դատավոր` Մ.Գևորգյան

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7

Հեռ..` +374 312 51025

Էլ. փոստ`