Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԱՐԱԴ/1499/02/14 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

25.11.2014

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդված


ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք. Աշտարակ, Էջմիածնի խճ. 65,
հեռ. /0232/ 3-32-14
№ ԴԴ-26 Ե–––––––/14
ՙ ՚ __ _2014թ.
Թիվ ԱՐԱԴ/1499/02/14 քաղաքացիական գործով
ՊԱՏԱՍԽԱՆՈՂª Մկրտիչ Լենդրուշի Գյուլբահարյանին
Հասցեն` ք. Աշտարակ, Մուղնի թղմ.

Ձեզ է ուղարկվում ՙՎՏԲ Հայաստան բանկ՚ ՓԲԸ-իª գումարի բռնագանձման պահանջի մասին Ձեր դեմ ներկայացրած հայցադիմումը վարույթ ընդունելու վերաբերյալ որոշումը և հայցադիմումի օրինակը:
Հայցադիմումին կից փաստաթղթերը դեպոնացված են դատարանում և կարող եք ծանոթանալ մինչև դատական նիստը:
Դուք իրավունք ունեք ստանալ հայցադիմումին կից փասթաթղթերի պատճենները:
Միաժամանակ Դուք նախազգուշացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն, Դուք պարտավոր եք հացադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան:
Պատասխանը պետք է պարունակի դատարանի անվանումը, որտեղ ներկայացվել է հայցը, հայցվորի անունը, ազգանունը (անվանումը), հայցում ներկայացված յուրաքանչյուր պահանջը ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբողջությամբ առարկելու մասին իր դիրքորոշումը: Առարկելու դեպքում պատասխանում մասնավորապես պետք է անդրադարձ կատարվի հետևյալ հարցերին` ա/ հայցի հիմքում ընկած այն փաստերը, որոնք նա չի ընդունում, բ/ արդյոք հայցվորի ներկայացրած փաստերն էական նշանակություն ունեն գործի լուծման համար, գ/ այն փաստերը, որոնք ընկած են առարկությունների հիմքում և այն ապացույցները, որոնք հաստատում են այդ փաստերից յուրաքանչյուրը` համապատասխան նշումով, թե ինչ փաստի հաստատմանն է այն ուղղված:
Պատասխանին կցվող փաստաթղթերի և ներկայացվող ապացույցների ցանկը: Պատասխանի հետ ներկայացվում է նաև` ա/ իր տիրապետման ներքո գտնվող բոլոր հնարավոր գրավոր և իրեղեն ապացույցները, որոնք հաստատում են իր պնդած փաստերը, եթե նա կրում է դրանց ապացուցման պարտականությունը, և եթե այդ ապացույցները հնարավոր է կցել պատասխանին, բ/ հայցադիմումի պատասխանը և կից փաստաթղթերը հայցվորին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելը հավաստող ապացույցները: Պատասխանը ստորագրում է պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է նրա` պատասխանը ստորագրելու լիազորությունը հավաստող փաստաթուղթը:
Նույն հոդվածի հինգերորդ մասի համաձայն` պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես Ձեր կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:
Միաժամանակ Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն` դատական նիստին Ձեր չներկայանալու դեպքում, Դատարանն իրավունք ունի գործը քննել Ձեր բացակայությամբ:
Դատական նիստը նշանակված է 2014թ. դեկտեմբերի 05-ին, ժամը 12:30-ին, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աշտարակ քաղաքի նստավայրում, նախագահությամբ` դատավոր Մ. Մարգարյանի (հասցեն` ք.Աշտարակ, Էջմիածնի խճուղի 65, դատական նիստերի դահլիճ № 1):
Դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով (անձնագիր, սոցիալական քարտ` առկայության դեպքում և այլն):

Առդիր` ՙ 3 ՚ թերթ:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Աշտարակ Էջմիածնի խճուղի 65

Հեռ..` +374 232 33214

Էլ. փոստ`