Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՎԴ/3585/05/13 վարչական գործով դատական ծանուցագիր

25.11.2014

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքի 63-րդ հոդված

14 նոյեմբերի 2014թ.

Թիվ ՎԴ/3585/05/13 վարչական գործով
պատասխանող՝ Հայրապետ Ավետիսյանին
Հասցեն` Հրազդան քաղաքի Երևանյան խճուղի 5


Ձեզ է ուղարկվում ՀՀ վարչական դատարանի 2014 թվականի նոյեմբերի 14-ի` վարչական գործի վարույթը վերսկսելու, հայցվորին իրավահաջորդով փոխարինելու և դատական նիստ հրավիրելու մասին որոշումը։

Առդիր` 1 թերթ։

Դատավոր Ռ. Խանդանյանի օգնական Ռ. Մաքեյան

Վարչական գործ թիվ ՎԴ/3585/05/13


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ, ՀԱՅՑՎՈՐԻՆ ԻՐԱՎԱՀԱՋՈՐԴՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈԻ ԵՎ
ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

14.11.2014թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը (այսուհետ նաև` Դատարան)` նախագահությամբ դատավոր Ռ. Խանդանյանի, քննարկելով ըստ հայցի Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Հրազդանի տարածքային հարկային տեսչության ընդդեմ Հայրապետ Ավետիսյանի` տուգանքի գումարի բռնագանձման պահանջի մասին, վարչական գործի վարույթը վերսկսելու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության Հրազդանի տարածքային հարկային տեսչության պետի միջնորդությունը` հայցվորին իրավահաջորդով փոխարինելու մասին հարցերը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Դատարանի 2013 թվականի հուլիսի 12-ի որոշմամբ սույն վարչական գործի վարույթը կասեցվել է, մինչև թիվ ՎԴ/1237/05/13 վարչական գործով վերջնական որոշում կայացնելը:
§DataLex.am¦ դատական տեղեկատվական համակարգից հանված քաղվածքի համաձայն` ՎԴ/1237/05/13 վարչական գործով կայացվել է վերջնական որոշում և 2014 թվականի օգոստոսի 20-ին մտել է օրինական ուժի մեջ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն` գործի վարույթը վերսկսվում է դրա կասեցումն առաջացրած հանգամանքների վերանալուց հետո:
Նկատի ունենալով, որ ՀՀ վարչական դատարանի 2013 թվականի հուլիսի 12-ի որոշմամբ գործի վարույթը կասեցվել էր մինչև թիվ ՎԴ/1237/05/13 վարչական գործով վերջնական որոշում կայացնելը, իսկ վկայակոչված գործով կայացվել է վերջնական որոշում, այսինքն՝ գործի վարույթի կասեցումն առաջացրած հանգամանքը վերացել է` դատարանը գտնում է, որ սույն վարչական գործի վարույթը պետք է վերսկսել:
Դատարան ներկայացված միջնորդությամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության Հրազդանի տարածքային հարկային տեսչության պետը խնդրել է որպես հայցվոր ճանաչել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության Հրազդանի տարածքային հարկային տեսչությանը՝ պատճառաբանելով, որ ՀՀ նախագահի 30.04.2014 թվականի թիվ ՆՀ-97-Ն հրամանագրով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն վերակազմակերպվել է և միացվել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարությունից կողմերից մեկի դուրս գալու դեպքում (իրավաբանական անձի կամ վարչական մարմնի վերակազմակերպում, ֆիզիկական անձի մահ կամ պարտավորություններում անձանց փոփոխման այլ դեպքեր) դատարանը կատարում է այդ կողմի փոխարինում նրա իրավահաջորդով, որի վերաբերյալ կայացնում է որոշում` առանձին դատական ակտի տեսքով, իսկ նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ իրավահաջորդություն հնարավոր է դատավարության յուրաքանչյուր փուլում։
Սույն գործով որպես հայցվոր հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Հրազդանի տարածքային հարկային տեսչությունը, մինչդեռ, ՀՀ Նախագահի 30.04.2014 թվականի թիվ ՆՀ-97-Ն հրամանագրի ուժով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն վերակազմակերպվել է և միացվել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը։
Նման պայմաններում դատարանն արձանագրում է, որ միջնորդությունը համապատասխանում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 20-րդ հոդվածին, հետևաբար, նշված նորմի ուժով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Հրազդանի տարածքային հարկային տեսչությանն անհրաժեշտ է փոխարինել իրավահաջորդով, այն է` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության Հրազդանի տարածքային հարկային տեսչությունով:
Այսպիսով՝ դատարանը գտնում է, որ միջնորդությունը հիմնավոր է և բավարարման ենթակա:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 18-րդ, 20-րդ, 95-րդ հոդվածներով, 127-րդ հոդվածի 10-րդ և 11-րդ մասերով, 131-րդ հոդվածի 1-ին մասով և 132-րդ հոդվածի 2-րդ մասով` դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Վերսկսել վարչական գործի վարույթն ըստ հայցի Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Հրազդանի տարածքային հարկային տեսչության ընդդեմ Հայրապետ Ավետիսյանի` տուգանքի գումարի բռնագանձման պահանջի մասին:
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության Հրազդանի տարածքային հարկային տեսչության պետի միջնորդությունը բավարարել և վարչական գործով հայցվոր Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Հրազդանի տարածքային հարկային տեսչությանը փոխարինել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության Հրազդանի տարածքային հարկային տեսչությունով։
Գործով հրավիրել դատական նիստ 2014 թվականի նոյեմբերի 27-ին, ժամը 09:55-ին` Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23 շենք, 3-րդ հարկ, թիվ 314 դատական նիստերի դահլիճ):
Սույն որոշումն՝ hայցվորին իրավահաջորդով փոխարինելու մասով, ուժի մեջ է մտնում այն ստանալուց 5 օր հետո և կարող է բողոքարկվել ՀՀ վարչական վերաքննիչ դատարան՝ մինչև ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը, իսկ մնացած մասով՝ կայացման պահից:


ԴԱՏԱՎՈՐ ՌԱՖԻԿ ԽԱՆԴԱՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121/224/

Էլ. փոստ`