Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՏԴ3 0252/02/14 քաղաքացիական գործով պատասխանող` Վրույր Ժիրայրի Խաչիկյանի վերաբերյալ դատական ծանուցում

26.11.2014

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդված

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Պատասխանող` Վրույր Ժիրայրի Խաչիկյան
/ՀՀ Տավուշի մարզ, ք. Այրում, փող. Աբովյան, 7-րդ շենք, բն.-8/


Հայտնվում է Ձեզ, ի գիտություն, որ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Խաչիկյանի վարույթում գտնվող թիվ ՏԴ3 0252/02/14 քաղաքացիական գործն ըստ հայցի <<Արդշինինվեստբանկ>> ՓԲԸ-ի ընդդեմ Վրույր Ժիրայրի Խաչիկյանի` վճարային քարտերի վարկավորման կանոններին և պայմաններին համապատասխան վարկային պայմանագրով պարտքն ամբողջությամբ բռնագանձելու պահանջի մասին, գործով հետաձգվել է, նշանակվել է նախնական դատական նիստ 2014թ. դեկտեմբերի 9-ին ժամը 10:30-ին դատարանի Նոյեմբերյանի նստավայրում /հասցեն` ք. Նոյեմբերյան,Կամոյի -4, դահլիճ թիվ-2/:
Անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում:
Ծանոթություն.
Նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված պատասխանողի չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրա բացակայությամբ:
(ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, հոդված 149.8):

Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
(ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, հոդված 118):

Հայցադիմումի պատասխանը պետք է պարունակի`
1) դատարանի անվանումը, որտեղ ներկայացվել է հայցը.
2) հայցվորի անունը, ազգանունը (անվանումը).
3) հայցում ներկայացված յուրաքանչյուր պահանջը ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբողջությամբ առարկելու մասին պատասխանողի դիրքորոշումը: Առարկելու դեպքում պատասխանում մասնավորապես պետք է անդրադարձ կատարվի հետևյալ հարցերին.
ա) հայցի հիմքում ընկած այն փաստերը, որոնք նա չի ընդունում,
բ) արդյոք հայցվորի ներկայացրած փաստերն էական նշանակություն ունեն գործի լուծման համար,
գ) այն փաստերը, որոնք ընկած են առարկությունների հիմքում, և այն ապացույցները, որոնք հաստատում են այդ փաստերից յուրաքանչյուրը` համապատասխան նշումով, թե ինչ փաստի հաստատմանն է այն ուղղված.
4) պատասխանին կցվող փաստաթղթերի և ներկայացվող ապացույցների ցանկը:
3. Պատասխանի հետ պատասխանողը ներկայացնում է նաև`
1) իր տիրապետման ներքո գտնվող բոլոր հնարավոր գրավոր և իրեղեն ապացույցները, որոնք հաստատում են իր պնդած փաստերը, եթե նա կրում է դրանց ապացուցման պարտականությունը, և եթե այդ ապացույցները հնարավոր է կցել պատասխանին.
2) հայցադիմումի պատասխանը և կից փաստաթղթերը հայցվորին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելը հավաստող ապացույցները:
4. Պատասխանը ստորագրում է պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է նրա՝ պատասխանը ստորագրելու լիազորությունը հավաստող փաստաթուղթը:
(ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, հոդված 95):








ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ն.ՂԱԶԱՐՅԱՆ








Հասցե` ՀՀ, Տավուշի մարզ, ք.Նոյեմբերյան, Կամոյի-4

Հեռ..` +374 268 27130

Էլ. փոստ`