Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՏԴ3 0034/02/14 քաղաքացիական գործով պատասխանող` Նունե Խաչիկյանի վերաբերյալ դատական ծանուցում

26.11.2014

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդված

Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն Ո Ւ Ց Ա Գ Ի Ր
Քաղաքացիական գործ` թիվ ՏԴ3 0034/02/14

Պատասխանող` Նունե Խաչիկյան
/ՀՀ Տավուշի մարզ, գ. Հաղթանակ/

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Խաչիկյանի վարույթում գտնվող թիվ ՏԴ3-0034/02/14 քաղաքացիական գործն, ըստ հայցի <<Ղ Տելեկոմ>> ՓԲԸ-ի ընդդեմ Նունե Խաչիկյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, որը դատաքննության է նշանակվել է 2014թ. դեկտեմբերի 25-ին ժամը 15:30-ին դատարանի Նոյեմբերյանի նստավայրում:
Խնդրվում է որպես պատասխանող ճիշտ նշանակված օրը և ժամին ներկայանալ կայանալիք դատական նիստին` անձը հաստաող փաստաթղթով:
Իրազեկում. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի համաձայն՝
1. Պատասխանողը պարտավոր է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան: Ելնելով գործի առանձնահատկություններից` դատարանը կարող է սահմանել պատասխան ուղարկելու ավելի երկար ժամկետ կամ պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխանը ներկայացնելու ժամկետը:
2.Հայցադիմումի պատասխանը պետք է պարունակի`
1) դատարանի անվանումը, որտեղ ներկայացվել է հայց
2) հայցվորի անունը, ազգանունը (անվանումը).
3) հայցում ներկայացված յուրաքանչյուր պահանջը ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբողջությամբ առարկելու մասին պատասխանողի դիրքորոշումը: Առարկելու դեպքում պատասխանում մասնավորապես պետք է անդրադարձ կատարվի հետևյալ հարցերին.
ա) հայցի հիմքում ընկած այն փաստերը, որոնք նա չի ընդունում,
բ) արդյոք հայցվորի ներկայացրած փաստերն էական նշանակություն ունեն գործի լուծման համար,
գ) այն փաստերը, որոնք ընկած են առարկությունների հիմքում, և այն ապացույցները, որոնք հաստատում են այդ փաստերից յուրաքանչյուրը` համապատասխան նշումով, թե ինչ փաստի հաստատմանն է այն ուղղված.
4) պատասխանին կցվող փաստաթղթերի և ներկայացվող ապացույցների ցանկը:
3. Պատասխանի հետ պատասխանողը ներկայացնում է նաև`
1) իր տիրապետման ներքո գտնվող բոլոր հնարավոր գրավոր և իրեղեն ապացույցները, որոնք հաստատում են իր պնդած փաստերը, եթե նա կրում է դրանց ապացուցման պարտականությունը, և եթե այդ ապացույցները հնարավոր է կցել պատասխանին.
2) հայցադիմումի պատասխանը և կից փաստաթղթերը հայցվորին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելը հավաստող ապացույցները:
4. Պատասխանը ստորագրում է պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է նրա՝ պատասխանը ստորագրելու լիազորությունը հավաստող փաստաթուղթը:
5. Պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:
Միաժամանակ տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118 հոդվածի համաձայն, հայցվորը կամ պատասխանողը իրավունք ունի դատարանին խնդրել վեճը լուծել իր բացակայությամբ՝ ներկայացված փաստաթղթերի եւ նյութերի հիման վրա:
Դատական նիստի ժամանակի եւ վայրի մասին պատշաճ ձեւով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:


Առդիր` Որոշում /քաղաքացիական գործը դատաքննության նշանակելու մասին/:







ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ն.ՂԱԶԱՐՅԱՆ



Քաղաքացիական գործ ՏԴ3-0034/02/14

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Քաղաքացիական գործը դատաքննության նշանակելու մասին

11.11.2014թ. ք. Նոյեմբերյան

ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Ս. Խաչիկյանս քննության առնելով ըստ հայցի <<Ղ-Տելեկոմ>> ՓԲԸ-ի ընդդեմ Նունե Խաչիկյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, քաղաքացիական գործը դատաքննության նշանակելու հարցը.

Պ Ա Ր Զ Ե Ց Ի


Դատարանի վարույթում գտնվող թիվ ՏԴ3 0034/02/14 քաղաքացիական գործի դատական քննության արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով հրավիրել է նախնական դատական նիստ, գործը դատաքննության է նախապատրաստվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 22.2 գլխի կանոններով սահմանված կարգով, նախնական դատական նիստում դատարանը պարզել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149.8 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հարցերը և գտնում է, որ գործը նախապատրաստված է դատաքննության:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149.9 հոդվածի 1-ին մասի համաձայն, դատավորը, համարելով գործը դատաքննության նախապատրաստված, որոշում է կայացնում գործը դատաքննության նշանակելու մասին:
Ելնելով վերոգրյալներից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149.9, 144 հոդվածներով.
Ո Ր Ո Շ Ե Ց Ի


Թիվ ՏԴ3 0034/02/14 քաղաքացիական գործն ըստ հայցի <<Ղ-Տելեկոմ>> ՓԲԸ-ի ընդդեմ Նունե Խաչիկյանի`գումարի բռնագանձման պահանջի մասին, դատաքննության նշանակել դատարանի Նոյեմբերյանի նստավայրում 2014թ.դեկտեմբերի 25-ին ժամը 15:30-ին:
Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:


Դ Ա Տ Ա Վ Ո Ր ՝ Ա.Ս. Խ Ա Չ Ի Կ Յ Ա Ն








Հասցե` ՀՀ, Տավուշի մարզ,ք.Նոյեմբերյան, Կամոյի-4

Հեռ..` +374 268 27130

Էլ. փոստ`