Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Վճարման կարգադրություններով ծանուցագիր

28.11.2014

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

<<28>> նոյեմբերի 2014թ. ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23
Հեռ. +(37410) 44-71-21



ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (Հայցվոր) կողմից ներկայացված վճարման կարգադրություն արձակելու մասին հայցադիմումների հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) կողմից արձակված ստորև նշված վճարման կարգադրությունները և դրանց արձակման հիմք հանդիսացած հայցադիմումներն ու դրանց կից փաստաթղթերը ուղարկվել են պատասխանողներին, սակայն հետ են վերադարձվել` հասցեատերերին հանձնելու անհնարինության պատճառով: Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ և 76-րդ հոդվածներով և հաշվի առնելով, որ պատասխանողների այլ հասցե հայտնի չէ դատարանին, ուստի ստորև նշված անձանց վերաբերյալ տեղեկությունները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (www.azdarar.am):


Գործի համարը Պատասխանող Պատասխանողի հասցեն Վարչական ակտի ամսաթիվ Վարչական ակտի համար Վճարման ենթակա գումարը
1. ՎԴ/12192/03/12 Անդրեյ Հակոբյան Արմավիր, Վազարշապատ, Չարենցի փ., շ. 9, բն. 44 24.04.2011թ. ԱԳ314336 15.000 ՀՀ դրամ
2. ՎԴ/1488/03/12 Սամսոն Պողոսյան ք. Երևան,
Բաղյան 1 նրբ., շ. 5, բն. 20 02.02.2011թ. ԱԳ136856 25.000 ՀՀ դրամ

3. ՎԴ/22801/03/11 Ռոմեն Աղախանյան ք. Երևան, Արարատյան 1 զնգվ., շ. 4/1, բն. 24 20.09.2010թ. ԱԲ887722 25.000 ՀՀ դրամ

4. ՎԴ/56909/03/12 Գառնիկ Նիկողոսյան ք. Երևան, Զաքարիա Քանաքեռցու փ., շ. 117, բն. 22 09.11.2011թ. ԱԳ701338 15.000 ՀՀ դրամ

5. ՎԴ/26482/03/12 Անդրե
Հովակիմյան ք. Երևան, Ն. Չարբախ, 3 փող., տուն 12 25.06.2011թ. ԱԳ423467 25.000 ՀՀ դրամ
6. ՎԴ/25672/03/10 Ալբերտ Հովհաննիսյան ք. Երևան, Հաղթանակ 11 փող., տուն 71 17.02.2010թ. ԱԲ439745 15.000 ՀՀ դրամ


Վերը նշված տեղեկությունները Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվելուց հինգ օր հետո վերը նշված վճարման կարգադրությունները համարվում են պատասխանողների կողմից ստացված:
Վերը նշված վճարման կարգադրություններն օրենքով սահմանված կարգով պատասխանողների կողմից ստացված համարվելուց հետո երկու շաբաթվա ընթացքում պատասխանողներից յուրաքանչյուրը պարտավոր են կատարել հետևյալ գործողություններից որևէ մեկը`
1.կատարել իր մասով նշված գումարը վճարելու պահանջը (900013150025 հաշվեհամարին), եթե պահանջը հիմնավորված է համարում.
2.դատարանին առձեռն կամ փոստով` ստացման մասին հետադարձ ծանուցմամբ (տեղեկացմամբ) ներկայացնել հակընդդեմ հայց` վարչական ակտը վերացնելու կամ փոփոխելու վերաբերյալ, եթե վարչական ակտը համարում է ապօրինի:
Հակընդդեմ հայց ներկայացնելու դեպքում վեճը քննվելու է հայցային վարույթով, որի դեպքում պարտվող կողմն օրենքով սահմանված կարգով կրելու է դատական ծախսերի փոխհատուցման պարտավորությունը:
Օրենքով սահմանված ժամկետում հակընդդեմ հայց չներկայացնելու դեպքում վճարման կարգադրություններն ստանում են օրինական ուժի մեջ մտած` գործն ըստ էության լուծող դատական ակտի ուժ և ենթակա են հարկադիր կատարման:





ԴԱՏԱՎՈՐ ՄԵՐԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121

Էլ. փոստ`