Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԱՐԱԴ2/0203/02/12 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

17.12.2014

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդված

Համլետ Մանուկյանին
/ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Աշնակ/

ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի ՀՀ ԿԱ ՊԵԿ Աշտարակի ՏՀՏ-ի ընդդեմ Ա/Ձ Հենրիկ Մանուկյանի, պատասխանող կողմում հանդես եկող և ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ` Մանուկ Մանուկյանի, Հենրիկ Մանուկյանի, Համլետ Մանուկյանի, Հովիկ Մանուկյանի, Աղունիկ Մանուկյանի և Սեյրան Կարապետյանի` ընդհանուր գույքից պարտապանի բաժնեմասն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու, իսկ պարտապանի բաժնեմասն առանձնացնելու անհնարինության դեպքում նշված գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը հետագայում ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ բաշխելու պահանջների մասին:
Դուք ծանուցվում եք ներկայանալու թիվ ԱՐԱԴ2/0203/02/12 քաղաքացիական գործով որպես` երրորդ անձ:
Դատական նիստը նշանակվել է 23.12.2014թ. ժամը 14:15-ին
ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Թալին քաղաքի նստավայրում, նախագահությամբ` դատավոր Ա. Մարգարյանի (հասցեն` ք. Թալին, Խանջյան 13, դատական նիստերի դահլիճ թիվ 2):
Դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով (անձնագիր, սոցիալական քարտ` ներկայացուցչի առկայության դեպքում լիազորագիր և այլն):
Միաժամանակ Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն` դատական նիստին Ձեր չներկայանալու դեպքում Դատարանն իրավունք ունի գործը քննել Ձեր բացակայությամբ:

ԴԱՏԱՎՈՐ`Ա.ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա.ԱԼԵՅԱՆ

Հասցե` ք. Թալին, Խանջյան 13

Հեռ..` +374 249 22161

Էլ. փոստ`