Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ4/0307/02/13 քաղաքացիական գործով հայցվոր և հաընդդեմ պատասխանող Սարգիս Վարդանյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

19.12.2014

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդված

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
ՍԱՐԳԻՍ ՍՄԲԱՏԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ
(Հասցե` ՀՀ քաղաք Երևան, Հալաբյան 41, բն. 1)

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (դատավոր` Ա. Աթաբեկյան) վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Սարգիս Վարդանյանի ընդդեմ Գոհար Պետրոսյանի` 2012 թվականի նոյեմբեր ամսից մինչև 2013 թվականի մարտ ամիսն ընկած ժամանակահատվածի համար ալիմենտի վճարման պարտակնությունից ազատելու, երեխայի հետ տեսակցության օրեր նշանակելու և ալիմենտի գումարի չափը պակասեցնելու պահանջի մասին և ըստ Գոհար Պետրոսյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Սարգիս Վարդանյանի` ալիմենտային պարտքի ուշացրած յուրաքանչյուր օրվա համար տուգանքի վճարման պահանջի մասին, հետաձգել և նշանակել է 2015 թվականի մարտի 02-ին ժամը 11:00-ին (նիստերի դահլիճ համար 1):
Դուք որպես հայցվոր և հակընդդեմ պատասխանող հրավիրվում եք մասնակցելու դատական նիստին:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հայցվորը կամ պատասխանողն իրավունք ունի դատարանին խնդրել վեճը լուծելու իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա, իսկ 2-րդ կետը սահմանում է, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալը արգելք չէ գործի քննության համար:
Ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձինք պարտավոր են դատարանին և գործին մասնակցող այլ անձանց հայտնել գործի վարույթի ժամանակ իրենց հասցեն փոխելու մասին: Նման հաղորդման բացակայության դեպքում դատավարական փաստաթղթերը ուղարկվում են նրանց վերջին հայտնի հասցեով և համարվում են հանձնված, թեկուզև հասցեատերն այդ հասցեում այլևս չի բնակվում:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ե.ՂՈՒԿԱՍՅԱՆ





Ներկայացեք անձնագրով և սոց. քարտով:
Հասցե` քաղաք Սպիտակ, Ալեք Մանուկյան 2-րդ նրբ. 10
Հեռախոս` 0255/2-22-03/

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք.Սպիտակ,Ալ.Մանուկյան 2/10

Հեռ..` +374 255 22203

Էլ. փոստ`