Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ 5412/02/14 քաղաքացիական գործով գործը դատաքննության նշանակելու մասին դատական ծանուցագիր

22.01.2015

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատվարության օրենսգրքի 78-րդ հոդված

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆ ԵՎ ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ
ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՙ16՚ հունվարի 2015թ. ք.Երևան

ՀՀ Երևան քաղաքի Կենտորն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ա. Մելքումյանս, ուսումնասիրելով ըստ հայցի` ՙԷյ Ջի Գրուպ՚ ՓԲ ընկերության ընդդեմ Արտաշես Նիկոլայի Կարապետյանիª պայմանագիր կնքելուն պարտավորեցնելու, իսկ այն չկատարելու դեպքում նախնական պայմանագիրը լուծելու, տույժ բռնագանձելու և նախնական պայմանագրի շրջանակներում կատարված վճարումները որպես պայմանագրի խախտման համար տույժ դիտարկելու և հետ չվերադարձնելու պահանջի մասին հա. ԵԿԴ/5412/02/14 քաղաքացիական գործը.

Պ Ա Ր Զ Ե Ց Ի

ՙԷյ Ջի Գրուպ՚ ՓԲ ընկերության ներկայացուցչի կողմից հայցադիմում է ներկայացվել դատարան ընդդեմ Արտաշես Նիկոլայի Կարապետյանիª պայմանագիր կնքելուն պարտավորեցնելու, իսկ այն չկատարելու դեպքում նախնական պայմանագիրը լուծելու, տույժ բռնագանձելու և նախնական պայմանագրի շրջանակներում կատարված վճարումները որպես պայմանագրի խախտման համար տույժ դիտարկելու և հետ չվերադարձնելու պահանջի մասին :
Հայցադիմումը դատավոր Ա. Մելքումյանի աշխատակազմին է տրամադրվել 08.08.2014 թվականին:
ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 08.08.2014 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ և գործով նշանակվել է նախնական դատական նիստ, մեկ այլ որոշմամբ բավարարվել է պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին միջնորդությունը: ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 08.08.2014 թվականին հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին որոշում է կայացրել և տրամադրել է կատարողական թերթ:
Սույն քաղաքացիական գործով նշանակված նախնական դատական նիստերի ընթացքում պարզվել են հայցի առարկան և հիմքը, կողմերին պարզաբանվել է իրենց իրավունքներն ու պարտականությունները, դատավարական գործողություններ կատարելու կամ չկատարելու հետևանքները, վիճելի իրավահարաբերության բնույթը և կիրառման ենթակա օրենսդրությունը, գործին մասնակցող անձանց և դատավարության այլ մասնակիցների կազմը, քննարկվել է կողմերի ներկայացված պահանջները, քննարկվել է ապացուցում պահանջող փաստերի շրջանակը և ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան` բաշխվել է ապացուցման պարտականությունը, ինչպես նաև սահմանվել է ապացույցների ներկայացման ժամկետները, որի ընթացքում որոշվել է ապացույցների հետազոտման կար•ը:
Նախապատրաստական փուլի ընթացքում հաշտության համաձայնություն կնքելու նպատակով դատարանի կողմից ձեռնարկված միջոցների արդյունքում կողմերը դեռ չեն հաշտվել:
Նախապատրաստական դատական քննության փուլում իրականացվել են գործի արդյունավետ քննությանն ուղղված այլ գործողություններ:
Նախնական դատական նիստի վայրի և ժամանակի մասին ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1498 հոդվածով սահմանված կար•ով դատավարության բոլոր կողմերը պատշաճ ծանուցվել են, ուստի դատավարությանը չմասնակցած, սակայն պատշաճ ծանուցված դատավարության կողմի բացակայության պայմաններում նախապատրաստական դատական նիստը կայացվել է` ելնելով նշված հոդվածի պահանջներից:
Ելնելով վերոգրյալից` գտնում եմ, որ նախնական դատական նիստի ընթացքում իրականացվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1498 հոդվածով նախատեսված` գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվող բոլոր գործողությունները, հետևաբար, համարում եմ, որ գործը նախապատրաստված է դատաքննության:
Վերոգրյալնեի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144 հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 1441 հոդվածի 2-րդ մասով, 145 և 1499 հոդվածներով`

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

Ըստ հայցի` ՙԷյ Ջի Գրուպ՚ ՓԲ ընկերության ընդդեմ Արտաշես Նիկոլայի Կարապետյանիª պայմանագիր կնքելուն պարտավորեցնելու, իսկ այն չկատարելու դեպքում նախնական պայմանագիրը լուծելու, տույժ բռնագանձելու և նախնական պայմանագրի շրջանակներում կատարված վճարումները որպես պայմանագրի խախտման համար տույժ դիտարկելու և հետ չվերադարձնելու պահանջի մասին հա. ԵԿԴ/5412/02/14 քաղաքացիական գործը նշանակել դատաքննության 2015 թվականի փետրվարի ՙ20՚-ին, ժամը ՙ16:00՚-ին, դատարանում£
Որոշումը եռօրյա ժամկետում պատշաճ ձևով ուղարկել գործին մասնակցող անձանց:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ԴԱՏԱՎՈՐ` Ա. ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Տիգրան Մեծի 23/1

Հեռ..` +374 10 209771

Էլ. փոստ`