Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հա. ԵԷԴ/2138/02/14 քաղաքացիական գործով պատասխանող` Լիաննա Վարդանյանի դատական ծանուցագիր

26.01.2015

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, դատավոր Երեմ Եսոյան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդված

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԷՐԵԲՈՒՆԻ ԵՎ ՆՈՒԲԱՐԱՇԵՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
0008,ք. Երևան,Մ. Խորենացու 162ա, հեռ. (0037410) 57-66-35
Գործ հա. ԵԷԴ/2138/02/14
ԴԴ16_____________

ՙ26՚ հունվարի 2015թ.
Հա. ԵԷԴ/2138/02/14 քաղաքացիական գործով
պատասխանող` Լիաննա Վարդանյանին
/ք. Երևան, Վարդաշեն 6 փողոց, 45 տուն/
ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ե.Եսոյանի վարույթում է գտնվում ըստ հայցի <<Արդշինինվեստբանկ>> ՓԲ ընկերության ընդդեմ Լիաննա Վարդանյանի` վարկային /կրեդիտավորման/ պայմանագրի խախտման հետևանքով ձևավորված ընդհանուր առմամբ 259 212.2 ՀՀ դրամ գումարի բռնագանձման, որից վարկի հիմնական պարտքը` 180 000 ՀՀ դրամ, վճարման ենթակա տոկոսները` 61 279.3 ՀՀ դրամ, տույժը` 0 ՀՀ դրամ, վճարային սահմանաչափի գերածախսը /դեբիտորական պարտք/ 7 475.9 ՀՀ դրամ, գերածախսի դիմաց հաշվարկված տույժը` 5 757 ՀՀ դրամ և պայմաններով նախատեսված այլ միջնորդավճարների գծով պարտքը 4 700 ՀՀ դրամ, 180 000 ՀՀ դրամ վարկի մնացորդին սկսած 27.06.2014թ-ից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը ներառյալ վարկավորման պայմանների 1.5 կետով նախատեսված տարեկան 48 տոկոս դրույքաչափով տոկոսներ հաշվեգրելու և բռնագանձելու, ինչպես նաև 5 184.20 ՀՀ դրամ նախապես վճարված պետական տուրքի գումարի բռնագանձման պահանջների մասին հա. ԵԷԴ/2138/02/14 քաղաքացիական գործը:
Տեղեկացվում եք, որ ք. Երևան, Վարդաշեն 6 փողոց, 45 տուն հասցեով դատարանի կողմից Ձեզ ուղարկված ծրարը ետ են վերադարձվել դատարան:
Հաջորդ դատական նիստը նշանակվել է 2015թ-ի ապրիլի 16-ին, ժամը 17:00-ին /դահլիճ N6/, ուստի խնդրում եմ նշված օրը և ժամին ներկայանալ գործով նշանակված դատական նիստին կամ ապահովել Ձեր ներկայացուցչի պատշաճ ներկայությունը:
Այս առումով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով սահմանված կարգով, Ձեր պատշաճ ծանուցումն ու մասնակցությունը դատական նիստին ապահովելու նպատակով կրկին ուղարկվում է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, հայցադիմումը, գործի կասեցված վարույթը վերսկսելու և դատական քննության նշանակելու մասին որոշումը:
Կից՝ 08.10.2014թ. Ձեզ ուղարկված ԴԴ16/Ե-20638/14 ուղեկցական գրությունը /ծանուցագիրը/՝ 1 թերթից:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` ԱԼՖՐԵԴ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Մ. Խորենացու 162ա

Հեռ..` +374 10 576635

Էլ. փոստ`