Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ/3080/02/14 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

29.01.2015

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Լոռու մարզի ընդհանուր իրվասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդված

պատասխանող` Վահե Հովիկի Ամիրջանյանին
հասցեն` ք.Ախթալա, Օրջոնիկիձե տ. 16

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի ՙՅունիբանկ՚ ՓԲԸ-ի ընդդեմ Վահե Հովիկի Ամիրջանյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 1-ին մասի համաձայն` նախազգուշացվում եք, որ Դուք պարտավոր եք հայցադիմումը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան, դրան կցելով` Ձեր տիրապետման ներքո գտնվող բոլոր հնարավոր գրավոր և իրեղեն ապացույցները, որոնք հաստատում են Ձեր պնդած փաստերը, եթե այդ ապացույցները հնարավոր է կցել պատասխանին, ինչպես նաև` հայցադիմումի պատասխանը և կից փաստաթղթերը հայցվորին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելը հավաստող ապացույցները:
Պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես Ձեր կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:
Տեղեկացվում եք, որ հայցադիմումին կից փաստաթղթերը դեպոնացված են դատարանում: Նշված փաստաթղթերին կարող եք ծանոթանալ հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետում:
Սույն գործով նշանակվել է նախնական դատական նիստ 18.03.2015 թվականին, ժամը 14:10-ին (ք.Վանաձոր, Մ.Գոշի 6):
Խնդրում եմ նշված օրը և ժամին ներկայանալ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին, հակառակ դեպքում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149/8 հոդվածի կարգով, նախնական դատական նիստը կարող է անցկացվել Ձեր բացակայությամբ:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Դատավորի օգնական Ա. Գևորգյան

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6

Հեռ..` +374 322 24032

Էլ. փոստ`