Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ5/6717/03/13 հայցադիմումը և վճարման կարգադրությունը

29.01.2015

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 76-րդ հոդված

Հ Ա Յ Ց Ա Դ Ի Մ Ո Ւ Մ
Վճարման կարգադրություն արձակելու մասին

ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 21.01.2013 թվականի որոշմամբ ենթարկվել է վարչական տույժի` տուգանք 10.000 դրամի չափով /որոշում 1200 435688/:
Նշված գումարը պատասխանողի կողմից ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 900013150058 հաշվին վճարելու համար խնդրում եմ արձակել վճարման կարգադրություն:
Տեղեկացնում եմ, որ պահանջը կապված չէ դեռևս չկատարված հանդիպակաց պարտավորությունների հետ:
Վարչական ակտը վերադասության կարգով չի բողոքարկվել: Որոշման պատճենը և կատարման կարգի մասին քաղվածքը 16.02.2013 թվականի համաձայն ՀՀ ՎԻՎ օրենսգրքի 283-րդ հոդվածով ստորագրությամբ հանձնվել է պատասխանողին:
Պատասխանողի այլ հասցե հայտնի չէ:
գործ թիվ ՎԴ5/6717/03/13

ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ
,,16”01.2014թ. Ք.Գյումրի

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի /Գյումրու նստավայր/ դատավոր Էդ.Նահապետյանս ծանոթանալով ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության հայցադիմումին
ՊԱՐԶԵՑԻ

Հայաստանի Հանրապետության ճանապարհային ոստիկանության 21.01.2013 թվականի թիվ 1300 435688 որոշման հիման վրա հայցվորը պահանջում է արձակել վճարման կարգադրություն` Հակոբ Էլվաջյանից 10.000 դրամ տուգանքի գումարը բռնագանձելու համար:
Ուսումնասիրելով ներկայացված հայցադիմումը և կից փաստաթղթերը դատարանը գտնում է, որ ներկայացված հայցադիմումը վերաբերում է կողմերի միջև օրենքով սահմանված դրամական որոշակի պահանջին:
Ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի պահանջներով և ըստ էության չստուգելով պահանջի հիմքում ընկած վարչական ակտի օրինականությունը, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը`

ԿԱՐԳԱԴՐՈՒՄ Է

Հակոբ Էլվաջյանի սույն կարգադրությունը ստանալուց հետո երկու շաբաթվա ընթացքում կատարել հետևյալ գործողություններից որևէ մեկը`
1. կատարել 10.000 դրամ վճարելու պահանջը, եթե պահանջը հիմնավորված է.
2. դատարանին առձեռն կամ փոստով` ստացման մասին հետադարձ ծանուցմամբ /տեղեկացմամբ/ ներկայացնել հակընդդեմ հայց` վարչական ակտը վերացնելու կամ փոփոխելու վերաբերյալ, եթե վարչական ակտը համարում եք ապօրինի:

Հակընդդեմ հայց ներկայացնելու դեպքում վեճը քննվելու է հայցային վարույթով, որի դեպքում պարտվող կողմը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածին համապատասխան, կրելու է դատական ծախսերը:
Սույն կարգադրությունը ստանալուց հետո սահմանված երկշաբաթյա ժամկետում հակընդդեմ հայց չներկայացնելու դեպքում, սույն վճարման կարգադրությունն ստանում է օրինական ուժի մեջ մտած` գործն ըստ էության լուծող դատական ակտի ուժ և ենթակա է հարկադիր կատարման:


ԴԱՏԱՎՈՐ` ԷԴ.ՆԱՀԱՊԵՏՅԱՆ

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք.Գյումրի, Անկախության հրապարակ 7

Հեռ..` +374 312 57098

Էլ. փոստ`