Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԿԴ/2882/02/14 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

29.01.2015

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդված



ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆ ԵՎ ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ
ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ
ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆ

0018, ք. Երևան, Տիգրան Մեծի պողոտա 23/1; հեռ. /0037410/ 547903; www.datalex.am


Գործ հա. ԵԿԴ/2882/02/14
<<29>> հունվարի 2015թ.


Քաղաքացիական գործով Պատասխանող
<<ԼԵՎԻԴ>> ՍՊ ընկերությանը
/ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց 67/

ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի /այսուհետ նաև` Դատարան/ դատավոր Գ. Խանդանյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի` Սուսաննա Խալաթյանի հայցն ընդդեմ <<ԼԵՎԻԴ>> ՍՊ ընկերության, <<Հայբիզնեսբանկ>> ՓԲ ընկերության, երրորդ անձ ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեի՝ Հայցվորի և Պատասխանողների միջև 26.04.2010թ. կնքված անշարժ գույքի նախնական եռակողմ թիվ 12 պայմանագրով նախատեսված Երևան քաղաքի Մամիկոնյաց 36/8 շենքի թիվ 12 բնակարանը <<Հայբիզնեսբանկ>> ՓԲ ընկերությանը արգելանքից հանելուն պարտավորեցնելու և Հայցվորի ու Պատասխանողների միջև 26.04.2010թ. կնքված անշարժ գույքի նախնական եռակողմ թիվ 12 պայմանագրով նախատեսված Երևան քաղաքի Մամիկոնյաց 36/8 շենքի թիվ 12 բնակարանի վերաբերյալ նախնական պայմանագրով նշված պայմաններով <<ԼԵՎԻԴ>> ՍՊ ընկերությանը հիմնական առուվաճառքի պայմանագիր կնքելուն պարտավորեցնելու պահանջների մասին։
Դուք տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2015թ. մարտի 03-ին, ժամը 16:30-ին / ք. Երևան, Տիգրան Մեծի պողոտա 23/1 Դատարանում, 2-րդ հարկ, դատական նիստերի թիվ 7-րդ դահլիճ, հեռ. 54-79-03, էլ. հասցե` dataran999@mail.ru/, և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով կանչվում եք դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով մասնակցելու` որպես դատավարության կողմ։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118 հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրվում է ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված դատական նիստին։

Հարգանքով`


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Լ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Տիգրան Մեծի 23/1

Հեռ..` +374 10 547903

Էլ. փոստ`