Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հա. ԵԷԴ/3352/02/14 քաղաքացիական գործով պատասխանող` Դավիթ Սողոմոնի Կարապետյանի դատական ծանուցագիր

24.02.2015

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, դատավոր Երեմ Եսոյան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդված

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԷՐԵԲՈՒՆԻ ԵՎ ՆՈՒԲԱՐԱՇԵՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
0008,ք. Երևան,Մ. Խորենացու 162ա, հեռ. (0037410) 57-66-35
Գործ հա. ԵԷԴ/3352/02/14

ԴԴ16_____________

ՙ24՚ փետրվարի 2015թ.
Հա. ԵԷԴ/3352/02/14 քաղաքացիական գործով
պատասխանող` Դավիթ Սողոմոնի Կարապետյանին
/ք. Երևան, Երկաթգծի փողոց, բարաք 4/

Դեռևս 2014 թվականի նոյեմբերի 04-ին Ձեզ պատշաճ ծանուցում էր ուղարկվել, որ ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ե.Եսոյանի վարույթում գտնվող ըստ հայցի <<Նաիրի Ինշուրանս>> ապահովագրական ՍՊ ընկերության ընդդեմ Դավիթ Սողոմոնի Կարապետյանի` որպես պատճառված վնասի փոխհատուցման գումար 61 420 ՀՀ դրամի բռնագանձման, ինչպես նաև 1 500 ՀՀ դրամ նախապես վճաված պետական տուրքի գումարի բռնագանձման պահանջների մասին հա. ԵԷԴ/3352/02/14 քաղաքացիական գործով 2015 թվականի փետրվարի 24-ին, ժամը 16:00-ին նշանակված էր դատական նիստ, սակայն Ձեզ ուղարկված ծրարը հետ էր վերադարձվել դատարան:
2015 թվականի փետրվարի 24-ին, ժամը 16:00-ին նշանակված դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2015թ-ի մայիսի 14-ին, ժամը 16:30-ին /դահլիճ N6/, ուստի խնդրում եմ նշված օրը և ժամին ներկայանալ գործով նշանակված դատական նիստին կամ ապահովել Ձեր ներկայացուցչի պատշաճ ներկայությունը:
Այս առումով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով սահմանված կարգով, Ձեր պատշաճ ծանուցումն ու մասնակցությունը դատական նիստին ապահովելու նպատակով կրկին ուղարկվում է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, հայցադիմումը և ուղեկցական գրությունը` 8 թերթից:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` ԱԼՖՐԵԴ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Մ. Խորենացու 162ա

Հեռ..` +374 10 576635

Էլ. փոստ`