Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՇԴ/1897/02/14 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

25.02.2015

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդված

Պատասխանող Արտակ Սարգսյանին
ք.Գյումրի Իսահակյան փողոց, տուն 165


Հայտնվում է Ձեզ, որ «ԱրմենՏել» ՓԲ ընկերությունն ընդդեմ Արտակ Սարգսյանին` գումարի բռնագանձման պահանջի մասին հայցադիմումն ընդունվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթ:
Թիվ ՇԴ/1897/02/14 քաղաքացիական գործի քննությունը հետաձգվել և նշանակվել է 2015 թվականի մարտի 11-ին ժամը 1140-ին:
Խնդրվում է 2015 թվականի մարտի 11-ին ժամը 1140-ին նշանակված դատական նիստին ներկայանալ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան հետևյալ հասցեով.
ք.Գյումրի, Անկախության 7 , թիվ 6 դատական նիստերի դահլիճ:
Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն Դուք, որպես պատասխանող, պարտավոր եք հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո, երկշաբաթյա ժամկետում դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան: Պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի համաձայն, Դուք իրավունք ունեք դատարանին խնդրել վեճը լուծելու Ձեր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված լինելու դեպքում Ձեր չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Կից ուղարկվում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 09.09.2014թ. հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, հայցադիմումը և դրան կից փաստաթղթերի պատճենները և ծանուցագիրը « » թերթից:
Ներկայանալ անձնագրով.


Դատավորի օգնական` --------------------Գ. Հակոբյան
Դատավոր` Մ.Գևորգյան

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7

Հեռ..` +374 312 51025

Էլ. փոստ`