Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՇԴ/2604/02/14 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

25.02.2015

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդված

Պատասխանող Լիլիթ Մարտիրոսյանին
(քաղաք Գյումրի, Շիրակացի 61զին. ավան, դոս 15, բն.8)

Դուք հրավիրվում եք ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մ. Գևորգյանի նախագահությամբ քննվող ըստ հայցի «ԱրմենՏել» ՓԲԸ ընդդեմ Լիլիթ Մարտիրոսյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, թիվ ՇԴ/2604/02/14 քաղաքացիական գործով դատական նիստին մասնակցելու` որպես պատասխանող:
Ներկայանալու ժամանակը` 2015 թվականի մարտի 11-ին, ժամը 11:50-ին:
Ներկայանալու վայրը` Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան հետևյալ հասցեով, քաղաք Գյումրի Անկախության հրապարակ 7 թիվ 6 նիստերի դահլիճ: Կից ուղարկվում է ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, հայցադիմումը և դրան կից փաստաթղթերի պատճենները:
Անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով: Չներկայանալու հետևանքները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն`
1. Պատասխանողը պարտավոր է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան: Ելնելով գործի առանձնահատկություններից դատարանը կարող է սահմանել պատասխան ուղարկելու ավելի երկար ժամկետ կամ պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխանը ներկայացնելու ժամկետը:
2. Հայցադիմումի պատասխանը պետք է պարունակի`
1) դատարանի անվանումը, որտեղ ներկայացվել է հայցը.
2) հայցվորի անունը, ազգանունը (անվանումը).
3) հայցում ներկայացված յուրաքանչյուր պահանջը ընդունելու, կամ դրա դեմ մասնակի կամ ամբողջությամբ առարկելու մասին պատասխանողի դիրքորոշումը: Առարկելու դեպքում պատասխանում մասնավորապես պետք է անդրադարձ կատարվի հետևյալ հարցերին.
ա) հայցի հիմքում ընկած այն փաստերը, որոնք նա չի ընդունում
բ) արդյոք հայցվորի ներկայացրած փաստերը էական նշանակություն ունեն գործի լուծման համար
գ) այն փաստերը, որոնք ընկած են առարկությունների հիմքում և այն ապացույցները, որոնք հաստատում են այդ փաստերից յուրաքանչյուրը` համապատասխան նշումով, թե ինչ փաստի հաստատմանն է այն ուղղված
4) պատասխանին կցվող փաստաթղթերի և ներկայացվող ապացույցների ցանկը:
3. Պատասխանի հետ պատասխանողը ներկայացնում է նաև`
1) իր տիրապետման ներքո գտնվող բոլոր հնարավոր գրավոր և իրեղեն ապացույցները, որոնք հաստատում են իր պնդած փաստերը, եթե նա կրում է դրանց ապացուցման պարտականությունը և, եթե այդ ապացույցները հնարավոր է կցել պատասխանին:
2) հայցադիմումի պատասխանը և կից փաստաթղթերը հայցվորին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելը հավաստող ապացույցները:
4.Պատասխանը ստորագրում է պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում են նրա՝ պատասխանը ստորագրելու լիազորությունը հավաստող փաստաթուղթը:
5. Պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի համաձայն` հայցվորը կամ պատասխանողը իրավունք ունի դատարանին խնդրել վեճը լուծելու իր բացակայությամբ՝ ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:



Դատավորի օգնական` Գ. Հակոբյան

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7

Հեռ..` +374 312 51025

Էլ. փոստ`