Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Վճարման կարգադրություններով դատական ծանուցում

25.02.2015

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 76-րդ հոդված

ՀՀ ոստիկանության ,,ճանապարհային ոստիկանության” ծառայության կողմից ներկայացված վճարման կարգադրություն արձակելու մասին հայցադիմումների հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի կողմից արձակած ստորև նշված վճարման կարգադրությունները, հայցադիմումները և դրանց կից փաստաթղթերն ուղարկվել են պատասխանողներին, որոնք հետ են վերադարձվել հասցեատերերին հանձնելու անհնարինության պատճառով, իսկ պատասխանողների այլ հասցե առկա չէ, ուստի համաձայն Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ և 76-րդ հոդվածների ստորև նշված անձանց վերաբերյալ տեղեկությունները հրապարակվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:
1. Գործի համար` ՎԴ5/5111/03/12, պատասխանող` Անդրանիկ Ալբերտի Ավետիսյան, Հասցեն` ք. Գյումրի, Թբիլիսյան խճ., 1/27 շ., բն. 60, վարչական ակտի համար` ԱԳ 974435, վարչական ակտի ամսաթիվ` 24.06.2012թ., գումարը` 25.000 ՀՀ դրամ:
2. Գործի համար` ՎԴ5/5150/03/12, պատասխանող` Անդրանիկ Ալբերտի Ավետիսյան, Հասցեն` ք. Գյումրի, Թբիլիսյան խճ., 1/27 շ., բն. 60, վարչական ակտի համար` ԱԳ 992080, վարչական ակտի ամսաթիվ` 26.06.2012թ., գումարը` 25.000 ՀՀ դրամ:
3. Գործի համար` ՎԴ5/1494/03/13, պատասխանող` Անդրանիկ Ալբերտի Ավետիսյան, Հասցեն` ք. Գյումրի, Թբիլիսյան խճ., 1/27 շ., բն. 60, վարչական ակտի համար` ԱԳ 850003, վարչական ակտի ամսաթիվ` 24.05.2012թ., գումարը` 750.000 ՀՀ դրամ:


Վերը նշված տեղեկությունները Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվելուց հինգ օր հետո վերը նշված վճարման կարգադրությունները համարվում են պատասխանողների կողմից ստացված:
Վերը նշված վճարման կարգադրություններն օրենքով սահմանված կարգով պատասխանողների կողմից ստացված համարվելուց հետո երկու շաբաթվա ընթացքում պատասխանողներից յուրաքանչյուրը պարտավոր է կատարել հետևյալ գործողություններից մեկը`
1. կատարել Ձեր մասով նշված գումարը վճարելու պահանջը /900013150025 հաշվեհամարին/, եթե պահանջը հիմնավորված եք համարում.
2. դատարանին առձեռն կամ փոստով` ստացման մասին հետադարձ ծանուցմամբ /տեղեկացմամբ/ ներկայացնել հակընդդեմ հայց` վարչական ակտը վերացնելու կամ փոփոխելու վերաբերյալ, եթե վարչական ակտը համարում եք ապօրինի:

Հակընդդեմ հայց ներկայացնելու դեպքում վեճը քննվելու է հայցային վարույթով, որի դեպքում պարտվող կողմն օրենքով սահամանված ակրգով կրելու է դատական ծախսերի փոխհատուցման պարտավորությունը:
Օրենքով սահմանված ժամկետում հակընդդեմ հայց չներկայացնելու դեպքում վճարման կարգադրություններն ստանում են օրինական ուժի մեջ մտած` գործն ըստ էության լուծող դատական ակտի ուժ և ենթակա են հարկադիր կատարման:


ԴԱՏԱՎՈՐ` ԷԴ.ՆԱՀԱՊԵՏՅԱՆ

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք.Գյումրի, Անկախության հրապարակ 7

Հեռ..` +374 312 57098

Էլ. փոստ`