Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ4/0468/02/14 քաղաքացիական գործով պատասխանող Աննա Հակոբյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

25.02.2015

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդված

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
ԱՆՆԱ ՌԱԶՄԻԿԻ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ
(Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, գյուղ Դալարիկ, Տերյան փող. 13/1)

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (դատավոր` Ա. Աթաբեկյան) վարությում է քաղաքացիական գործն ըստ հայցի ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Աննա Հակոբյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, հետաձգվել և նշանակվել է 2015 թվականի մարտի 26-ին ժամը 10:40-ին (նիստերի դահլիճ թիվ 1):
Դուք որպես պատասխանող հրավիրվում եք մասնակցելու դատական նիստին:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հայցվորը կամ պատասխանողն իրավունք ունի դատարանին խնդրել վեճը լուծելու իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա, իսկ 2-րդ կետը սահմանում է, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալը արգելք չէ գործի քննության համար:
Ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարությանօրենսգրքի 80-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձինք պարտավոր են դատարանին և գործին մասնակցող այլ անձանց հայտնել գործի վարույթի ժամանակ իրենց հասցեն փոխելու մասին: Նման հաղորդման բացակայության դեպքում դատավարական փաստաթղթերը ուղարկվում են նրանց վերջին հայտնի հասցեով և համարվում են հանձնված, թեկուզև հասցեատերն այդ հասցեում այլևս չի բնակվում:



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ե.ՂՈՒԿԱՍՅԱՆ








Ներկայացեք անձնագրով և սոց. քարտով:
Հասցե` քաղաք Սպիտակ, Ալեք Մանուկյան 2-րդ նրբ. 10
Հեռախոս` 0255/2-22-03/

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Ալեք Մանուկյան 2/10

Հեռ..` +374 255 22203

Էլ. փոստ`