Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԱՔԴ/1959/02/14 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

24.03.2015

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդված

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՐԱԲԿԻՐ ԵՎ ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ
ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆ

Գրասենյակ` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10, դատավորի նստավայր /դատական նիստերի կայացման վայր/` ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9:, հեռ. (0037410) 20-97-11, www.court.am, աշխատակազմի էլ. հասցե` dataran888@mail.ru

Գործ թիվ ԵԱՔԴ/1959/02/14
<<16>> մարտի 2015թ.

Թիվ ԵԱՔԴ/1959/02/14 քաղաքացիական գործով
պատասխանող Վազգեն Միքայելյանին
/ՀՀ, ք. Երևան, Ն.Ադոնցի 1-9/

ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Հ. Շահնազարյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի` <<ՎՏԲ-Հայաստան Բանկ>> ՓԲ ընկերության ընդդեմ Աշոտ Միքայելյանի, Նատալյա Արշակյանի, Գոհար Չալիկյանի, Անժելա Ավետիսյանի, Վազգեն Միքայելյանի, Արթուր Միքայելյանի, Մարտին Միքայելյանի, Գևորգ Միքայելյանի, Վազգեն Միքաելյանի և Ժենյա Միքաելյանի` Երևան քաղաքի Ադոնցի 1 շենք, թիվ 9 բնակարան հասցեում գտնվող բնակարանից Աշոտ Վազգենի Միքայելյանի բաժնեմասն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու, ինչպես նաև նախապես վճարված պետական տուրքի` 4.000 ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջների մասին:
Դուք տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2015 թվականի մայիսի 04-ին, ժամը 15:45-ին (ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 6), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով կանչվում եք դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով մասնակցելու` որպես դատավարության կողմ։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 79 հոդվածի 6-րդ կետի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118 հոդվածի 2-րդ մասի համաձայն` այն է.
- դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:
Միաժամանակ, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ուղարկվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն նույն դատարանի գրասենյակ` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10 հասցեով:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:

Հարգանքով`

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 209711

Էլ. փոստ`