Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գործ. հա. ԵԿԴ/2932/02/13 դատավարության կողմ «Օրենք և իրականություն» ՍՊԸ-ին ուղված դատական ծանուցում

24.03.2015

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատվարության օրենսգրքի 78-րդ հոդված

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆ ԵՎ ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ
ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՙ10՚ փետրվարի 2015թ. ք.Երևան

ՀՀ Երևան քաղաքի Կենտորն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ա. Մելքումյանս, ուսումնասիրելով ըստ հայցիª ՙՍփյուռ՚ ՍՊ ընկերության ընդդեմ ՙՕրենք և իրականություն՚ ՍՊ ընկերությանª 42.000,0 ՀՀ դրամ պարտքի գումարի, մինչև պարտավորության փաստացի կատարման օրը 42.000,0 ՀՀ դրամ գումարի նկատմամբ օրական 0.1 տոկոս դրույքաչափով հաշվարկվող տույժի գումարի, փաստաբանին վճարված 12.600 ՀՀ դրամ գումարի և նախապես վճարվածª 1.500,0 ՀՀ դրամ պետական տուրքի գումարի բռնագանձման պահանջների մասին հա. ԵԿԴ/2932/02/13 քաղաքացիական գործը.

Պ Ա Ր Զ Ե Ց Ի

ՙՍփյուռ՚ ՍՊ ընկերության ներկայացուցիչը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ ՙՕրենք և իրականություն՚ ՍՊ ընկերությանª 42.000,0 ՀՀ դրամ պարտքի գումարի, մինչև պարտավորության փաստացի կատարման օրը 42.000,0 ՀՀ դրամ գումարի նկատմամբ օրական 0.1 տոկոս դրույքաչափով հաշվարկվող տույժի գումարի, փաստաբանին վճարված 12.600 ՀՀ դրամ գումարի և նախապես վճարվածª 1.500,0 ՀՀ դրամ պետական տուրքի գումարի բռնագանձման պահանջների մասին:
Վերոնշյալ հայցադիմումը դատավոր Ա. Մելքումյանի աշխատակազմին է տրամադրվել 26.11.2013 թվականին:
ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 26.11.2013 թվականի որշմամբ սույն հայցադիմումն ընդունվել է վարույթ և նախապատրաստվել դատաքննության, մեկ այլ որոշմամբ մերժվել է հայցվորիª հայցի ապահովման միջոցներ կիրառելու մասին միջնորդությունը:
Սույն քաղաքացիական գործով նշանակված նախնական դատական նիստերի ընթացքում պարզվել են հայցի առարկան և հիմքը, կողմերին պարզաբանվել է իրենց իրավունքներն ու պարտականությունները, դատավարական գործողություններ կատարելու կամ չկատարելու հետևանքները, վիճելի իրավահարաբերության բնույթը և կիրառման ենթակա օրենսդրությունը, գործին մասնակցող անձանց և դատավարության այլ մասնակիցների կազմը, քննարկվել է կողմերի ներկայացված պահանջները, քննարկվել է ապացուցում պահանջող փաստերի շրջանակը և ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան` բաշխվել է ապացուցման պարտականությունը, ինչպես նաև սահմանվել է ապացույցների ներկայացման ժամկետները, որի ընթացքում որոշվել է ապացույցների հետազոտման կարգը:
Նախապատրաստական փուլի ընթացքում հաշտության համաձայնություն կնքելու նպատակով դատարանի կողմից ձեռնարկված միջոցների արդյունքում կողմերը դեռ չեն հաշտվել:
Նախապատրաստական դատական քննության փուլում իրականացվել են գործի արդյունավետ քննությանն ուղղված այլ գործողություններ:
Նախնական դատական նիստի վայրի և ժամանակի մասին ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1498 հոդվածով սահմանված կարգով դատավարության բոլոր կողմերը պատշաճ ծանուցվել են, ուստի դատավարությանը չմասնակցած, սակայն պատշաճ ծանուցված դատավարության կողմի բացակայության պայմաններում նախապատրաստական դատական նիստը կայացվել է` ելնելով նշված հոդվածի պահանջներից:
Ելնելով վերոգրյալից` գտնում եմ, որ նախնական դատական նիստի ընթացքում իրականացվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1498 հոդվածով նախատեսված` գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվող բոլոր գործողությունները, հետևաբար, համարում եմ, որ գործը նախապատրաստված է դատաքննության:
Վերոգրյալնեի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144 հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 1441 հոդվածի 2-րդ մասով, 145 և 1499 հոդվածներով`

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

Ըստ հայցիª ՙՍփյուռ՚ ՍՊ ընկերության ընդդեմ ՙՕրենք և իրականություն՚ ՍՊ ընկերությանª 42.000,0 ՀՀ դրամ պարտքի գումարի, մինչև պարտավորության փաստացի կատարման օրը 42.000,0 ՀՀ դրամ գումարի նկատմամբ օրական 0.1 տոկոս դրույքաչափով հաշվարկվող տույժի գումարի, փաստաբանին վճարված 12.600 ՀՀ դրամ գումարի և նախապես վճարվածª 1.500,0 ՀՀ դրամ պետական տուրքի գումարի բռնագանձման պահանջների մասին հա. ԵԿԴ/2932/02/13 քաղաքացիական գործը նշանակել դատաքննության 2015 թվականի ապրիլի ՙ09՚-ին, ժամը ՙ15:30՚-ին, դատարանում£
Որոշումը եռօրյա ժամկետում պատշաճ ձևով ուղարկել գործին մասնակցող անձանց:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ԴԱՏԱՎՈՐ` Ա. ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Տիգրան Մեծի 23/1

Հեռ..` +374 10 209771

Էլ. փոստ`