Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԱԴԴ/0098/02/14 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

26.03.2015

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդված

Ցողիկ Եղիազարյանին
ք. Երևան, Դավթաշեն 7 փող., տուն 21

Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր

Սույնով Դուք տեղեկացվում եք այն մասին, որ թիվ ԵԱԴԴ/0098/02/14 քաղաքացիական գործով, ըստ հայցի Սուսաննա և Գարեգին Սարգսյանների ընդդեմ Համբարձում Սարգսյանի (երրորդ անձինք` Ցողիկ Եղիազարյան, Վաչագան և Հայկանուշ Սարգսյաններ)` ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու և բաժնեմասն ընդհանուրից առանձնացնելու պահանջների մասին, Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 26.09.2014թ. վճռի դեմ հայցվորների անունից բերված վերաքննիչ բողոքը քննվելու է 02.04.2015թ., ժամը 10։20-ին նշանակված դատական նիստում, որին ներկա գտնվելու իրավունք ունեք։ Այդուհանդերձ, Ձեզ ձայն կտրվի միայն այն դեպքում, երբ դատարանն անհրաժեշտ համարի վերաքննիչ բողոքի և/կամ դրա պատասխանի փաստարկների շուրջ հարցեր տալ Ձեզ։ Նման դեպքում Դուք տեղում կկանչվեք պատասխանելու դատարանի հարցերին, սակայն Ձեր բացակայու-թյունն արգելք չի հանդիսանա բողոքի քննության և լուծման համար, իսկ վերաքննիչ բողոքի և/կամ դրա պատասխանի փաստարկները դատարանի կողմից կմեկնաբանվեն դրանցում պարունակվող բառերի և ար-տահայտությունների տառացի նշանակությամբ՝ օրենքին և դատարանի համոզմունքին համապատասխան։
Դատարանին Ձեր ինքնությունը հաստատող փաստաթուղթ չներկայացվելու դեպքում Ձեզ ձայն չի տրվի որևէ պարագայում։
Դատական նիստը տեղի կունենա ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի շենքում (Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դահլիճ թիվ 321)։

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ս. ԴԱՐԲԻՆՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +374 10 448408/316/

Էլ. փոստ`