Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գործ. հա. ԵԿԴ/0083/17/15 Թիվ 05-17/04/14 վճռով պարտապան` Արա Մարուքյանին, Անուշ Պողոսյանին, Արսեն Անտոնյանին ուղված դատական ծանուցում

15.04.2015

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատվարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մաս

Գործ. հա. ԵԿԴ/0083/17/15
Թիվ 05-17/04/14 վճռով պարտապան`
Արա Մարուքյանին, Անուշ Պողոսյանին, Արսեն Անտոնյանին ուղված դատական ծանուցում

ՙԴատական ակետրի հարկադիր կատարման մասին՚ ՀՀ օրենքի 19 հոդվածի 2-րդ մասի համաձայն` կատարողական թերթ տալու մասին պահանջատիրոջ դիմումը դատարանը քննում է այն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում: Պահանջատերը և պարտապանը, պատվիրված նամակով, հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ ստացականի հանձնմամբ, տեղեկացվում են դատական նիuտի ժամանակի և վայրի մաuին:
Հիմք ընդունելով վերոգրյալ իրավական նորմի պահանջները` Դուք ծանուցվում եք, որ 2015 թվականի հունիսի 08-ին, ժամը 14:45-ին (ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 13) նշանակվել է դատական նիստ` ՙԱրցախբանկ՚ ՓԲ ընկերության` Հայաստանի բանկերի միության ՙՖինանսական արբիտրաժ՚հիմնարկի արբիտրաժային տրիբունալի 25.11.2014 թվականի թիվ 05-17/04/14 վճիռը պարտադիր ճանաչելու և դրա հիման վրա պատասխանողª Արա Մարուքյանի, Անուշ Պողոսյանի, Արսեն Անտոնյանի վերաբերյալ կատարողական թերթ տրամադրելու մասին դիմումը (միջնորդությունը) քննելու նպատակով:
Դուք` որպես ՀԲՄ ՙՖինանսական արբիտրաժ՚ հիմնարկի արբիտրաժային տրիբունալի կողմից 25.11.2014 թվականի թիվ 05-17/04/14 վճռով պահանջատեր, հրավիրվում եք մասնակցելու վերոհիշյալ դատական նիստին, ուստի խնդրում եմ նշված օրը և ժամին ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը:
Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՙԴատական ակետրի հարկադիր կատարման մասին՚ ՀՀ օրենքի 19 հոդվածի 2-րդ մասի համաձայն` այն է.
-դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պահանջատիրոջ և պարտապանի չներկայանալն արգելք չէ դիմումի քննության համար:

Հասցե` ք.Երևան, Տիգրան Մեծի 23/1

Հեռ..` +374 10 209771

Էլ. փոստ`