Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հա. ԵԷԴ/0511/02/15 քաղաքացիական գործով պատասխանող` Ալինա Վալերիի Հակոբյանի դատական ծանուցագիր

18.04.2015

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, դատավոր Երեմ Եսոյան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԷՐԵԲՈՒՆԻ ԵՎ ՆՈՒԲԱՐԱՇԵՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
0008, ք. Երևան, Մ. Խորենացի 162ա, հեռ. (0037410) 57-66-35
Գործ հա. ԵԷԴ/0511/02/15

ԴԴ16
ՙ23՚ փետրվարի 2015թ.
Հա. ԵԷԴ/0511/02/15 քաղաքացիական գործով
պատասխանող` Ալինա Վալերիի Հակոբյանին
/ք. Երևան, Նոր Արեշ 42 փողոց, 2-26/

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 145 հոդվածով սահմանված կարգով` ուղարկում եմ ըստ հայցի <<Յունիբանկ>> ՓԲ ընկերության ընդդեմ Ալինա Վալերիի Հոկոբյանի` որպես պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարում` 278 634.60 ՀՀ դրամ գումարի բռնագանձման, սկսած 15.02.2015թ-ից մինչև վարկի փաստացի մարումը հիմք ընդունելով թիվ 037HT18-0029 վարկային պայմանագրի 1.2 և 1.3 կետերով նախատեսված տոկոսը և տոկոսի հաշվարկը՝ 109 665.90 ՀՀ դրամ ժամկետային վարկի և 1 514.20 ՀՀ դրամ ժամկետանց վարկի նկատմամբ հաշվարկվող տարեկան 24 տոկոս տոկոսադրույքով տոկոսների, սկսած 15.02.2015թ-ից մինչև պարտավորության դադարումը թիվ 037HT18-0029 վարկային պայմանագրի 2.1.6 կետի չմարված վարկի և տոկոսագումարների նկատմամբ յուրաքանչյուր ուշացած օրվա համար հաշվարկվող 1 տոկոսի չափով տույժի, ինչպես նաև 5 580 ՀՀ դրամ որպես նախապես վճարված պետական տուրքի գումարի բռնագանձման պահանջների մասին հայցադիմումը վարույթ ընդունելու մասին ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2015թ. փետրվարի 23-ի որոշումը:
Դատարանը Ձեզ պարզաբանում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի համաձայն` Դուք պարտավոր եք երկշաբաթյա ժամկետում դատարան ներկայացնել գրավոր պատասխան հայցադիմումի վերաբերյալª կամ ներկայացնել հիմնավորված միջնորդությունª լրացուցիչ ժամկետ խնդրելու վերաբերյալ:
Հայցադիմումի վերաբերյալ գրավոր պատասխանում պետք է նշվի`
1) դատարանի անվանումը, որտեղ ներկայացվում է հայցը,
2) հայցվորի անունը, ազգանունը (անվանումը),
3) հայցում ներկայացված յուրաքանչյուր պահանջը ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբողջությամբ առարկելու մասին պատասխանողի դիրքորոշումը: Առարկելու դեպքում պատասխանում մասնավորապես պետք է անդրադարձ կատարվի հետևյալ հարցերին.
ա) հայցի հիմքում ընկած այն փաստերը, որոնք չի ընդունում,
բ) արդյոք հայցվորի ներկայացրած փաստերն էական նշանակություն ունեն գործի լուծման համար.
գ) այն փաստերը, որոն ընկած են առարկությունների հիմքում, և այն ապացույցները, որոնք հաստատում են այդ փաստերից յուրաքանչյուրը` համապատասխան նշումով, թե ինչ փաստի հաստատմանն է ուղղված.
4) պատասխանին կցվող փաստաթղթերի և ներկայացվող ապացույցների ցանկը:

Պատասխանի հետ պատասխանողը ներկայացնում է նաև`
1) իր տիրապետման ներքո գտնվող բոլոր հնարավոր գրավոր և իրեղեն ապացույցները, որոնք հաստատում են իր պնդած փաստերը, եթե նա կրում է դրանց ապացուցման պարտականությունը, և եթե այդ ապացույցները հնարավոր է կցել պատասխանին.
2) հայցադիմումի պատասխանը և կից փաստաթղթերը հայցվորին և գործին մասնակցող անձանց ուղարկելը հավաստող ապացույցները:

Պատասխանը ստորագրում է պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է նրա` պատասխանը ստորագրելու լիազորությունը հավաստող փաստաթուղթը:
Պատասխանողի կողմից հայցադիմումի վերաբերյալ գրավոր պատասխանը չներկայացնելը, առաջացնում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 5-րդ մասով նախատեսված հետևանքները, այն է պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:

Պատասխանողը պարտավոր չէ ներկայացնել հայցադիմումի պատասխանը, եթե երկշաբաթյա ժամկետում դատարանին ներկայացրել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 96 հոդվածով սահմանված ձևի հակընդդեմ հայց:

Ձեզ պարզաբանվում է նաև, որ համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28 հոդվածի 1-ին մասի` գործին մասնակցող անձինք իրավունք ունեն.
1) ծանոթանալ գործի նյութերին, քաղվածքներ անել, ստանալ դրանց պատճենները` հաշվի առնելով հիշյալ օրենսգրքի 8 հոդվածի և այլ օրենքների պահանջները.
2) հայտնել բացարկներ.
3) ներկայացնել ապացույցներ և մասնակցել դրանց հետազոտմանը` հաշվի առնելով օրենսգրքի 8 հադվածի և այլ օրենքների պահանջները.
4) հարցեր տալ, միջնորդություններ անել, բացատրություններ տալ դատարանին.
5) գործի քննության ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնել իրենց փաստարկները.
6) առարկել գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների, փաստարկների դեմ.
7) բողոքարկել դատական ակտերը.
8) օգտվել օրենսգրով իրենց վերապահված այլ դատավարական իրավունքներից:

2. Գործին մասնակցող անձինք կրում են օրենսգրքով սահմանված դատավարական պարտականություններ:
Գքործին մասնակցող անձինք պետք է իրենց դատավարական իրավունքներից օգտվեն և իրենց դատավարական պարտականությունները կատարեն բարեխղճորեն:
Գործին մասնակցող անձինք սուտ բացատրություն կամ սուտ ցուցմունք տալու համար ենթակա են պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48 հոդվածի 4-րդ մասի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ մինչև դատաքննությունը պարտավոր է գործին մասնակցող մյուս անձանց առջև բացահայտել տվյալ պահին իրեն հայտնի այն ապացույցները, որոնց վրա նա հղում է կատարում որպես իր պահանջների և առարկությունների ապացուցման հիմք, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով, իսկ ըստ 5-րդ մասի` գործին մասնակցող անձինք իրավունք ունեն հղում կատարելու միայն այն ապացույցների նկատմամբ, որոնց հետ գործին մասնակցող մյուս անձինք սույն օրենսգրքով սահմանված կարգով ծանոթացել են նախօրոք, իսկ համաձայն 7-րդ մասի` կողմերն իրավունք չունեն ոչնչացնելու կամ թաքցնելու որևէ ապացույց կամ այլ եղանակով խոչընդոտելու դրա հետազոտմանը և գնահատմանը` դատավարության մյուս կողմի համար անհնարին կամ դժվարին դարձնելով ապացույցները հավաքելը և ներկայացնելը: Նման փաստերի առկայության դեպքում դատարանը խոչընդոտող կողմի վրա է դնում հակառակը ապացուցելու պարտականությունը:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2015թ. մայիսի 18-ին, ժամը 16:00-ին (դատական նիստերի դահլիճ հա. 6) և Դուք նշված օրը և ժամին Ձեր անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով կանչվում եք ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես պատասխանող:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118 հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի /դիմողի/ կամ պատասխանողի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

Կից` հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը և հայցադիմումը՝ 4 թերթից:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` ԱԼՖՐԵԴ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Մ. Խորենացու 162ա

Հեռ..` +374 10 576635

Էլ. փոստ`