Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հայտարարություններ

03 ապրիլի 2024թ. Պատասխանող Վահան Խաչատրյանին (հասցե՝ ՀՀ, ք. Էջմիածին, Ա. Մանուկյան թաղամաս, 194 տուն) ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի /դատավոր Լ. Սաղոյան/ վարույթում է գտնվում թիվ ԵԴ/7721/02/21 քաղաքացիական գործն ըստ «Ինեկոբանկ» ՓԲԸ ընդդեմ Արմենուհի Արարատի Հովհաննիսյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին: Թիվ ԵԴ/7721/02/21 քաղաքացիական գործով սահմանել, որ Պատասխանողի կողմից ներկայացված հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդության լուծման համար նշանակություն ունեցող և ապացուցման ենթակա փաստերն են. 1) Հայցվորի կողմից իր իրավունքների ենթադրյալ խախտման մասին տեղեկանալու պահը, կամ այն պահը, երբ վերջինս պետք է տեղեկացված լիներ իր իրավունքների ենթադրյալ խախտման մասին, 2) Հայցվորի կողմից հայցն օրենքով սահմանված հայցային վաղեմության ժամկետի խախտմամբ ներկայացնելու փաստը, 3) Հայցվորի կողմից հայց հարուցելու հիմքով օրենքով սահմանված հայցային վաղեմության ժամկետն կասեցված լինելու փաստը և կասեցման ժամանակահատվածը, Սահմանել, որ 1-ին և 2-րդ կետերով նշված փաստերի ապացուցման պարտականությունը կրում է պատասխանող Արմենուհի Հովհաննիսյանի իրավահաջորդ Վահան Խաչատրյանը, իսկ 3-րդ կետով նշված փաստի ապացուցման պարտականությունը կրում է հայցվոր «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն: 2. Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ դատարան ներկայացնելու համար ժամկետ սահմանել մինչև 17.04.2024 թվականը: 3. Թիվ ԵԴ/7721/02/21 քաղաքացիական գործով ներկայացված հայցային վաղեմության միջնորդության քննարկման համար հաջորդ դատական նիստը նշանակել 2024 թվականի ապրիլի 19-ին, ժամը՝ 09:30-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ 2 նստավայրում (հասցե՝ ՀՀ, քաղաք Երևան, Հալաբյան 41ա): Ծանոթություն: Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի` այն դեպքերում, երբ, սույն օրենսգրքի համաձայն, դատավարական ժամկետի հաշվարկն սկսվում է դատավարական փաստաթուղթն ստանալու օրվանից, և դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ դատավարական փաստաթուղթը, կամ դատարանին հայտնի հասցեով ուղարկված դատավարական փաստաթուղթը վերադարձվել է, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել այն ստանալու մասին անդորրագիրը, կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցում, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 07-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված): Ձեզ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրականացնում է իր դատավարական իրավունքները, տնօրինում է դատական պաշտպանության միջոցները և եղանակները սեփական հայեցողությամբ՝ օրենքով սահմանված կարգով, իսկ 3-րդ մասի համաձայն` նույն օրենսգրքով սահմանված կարգով հայցվորը (դիմողը) իրավունք ունի ամբողջությամբ կամ մասնակիորեն հրաժարվելու իր պահանջից, փոփոխելու հայցի առարկան և հիմքը կամ դրանցից յուրաքանչյուրը, պատասխանողն իրավունք ունի ամբողջությամբ կամ մասնակիորեն ընդունելու հայցվորի պահանջը, կողմերը կարող են վեճը լուծել հաշտության համաձայնությամբ, սկսել արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ հաշտարարական գործընթաց կամ գործը հանձնել արբիտրաժի լուծմանը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` դատավարության մասնակիցները պետք է իրենց դատավարական իրավունքներից օգտվեն և իրենց դատավարական պարտականությունները կատարեն բարեխղճորեն: Դատավարական իրավունքների կամ այլ հնարավորությունների չարաշահում թույլ տված անձանց նկատմամբ կիրառվում են չարաշահմանը համաչափ` սույն օրենսգրքով նախատեսված դատական սանկցիաներ կամ օրենքով նախատեսված իրավական ներգործության այլ միջոցներ: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձինք, սույն օրենսգրքի և այլ օրենքների պահանջների պահպանմամբ, իրավունք ունեն` 1) ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ. 2) հայտնելու բացարկ. 3) ներկայացնելու ապացույցներ և մասնակցելու դրանց հետազոտմանը. 4) հարցեր տալու դատավարության մասնակիցներին. 5) միջնորդություններ անելու, ցուցմունքներ տալու դատարանին. 6) դատական նիստի ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու իրենց փաստարկները և դիրքորոշումը. 7) գործի քննության ընթացքում դիրքորոշում հայտնելու գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների և փաստարկների վերաբերյալ. 8) բողոքարկելու դատական ակտերը. 9) կատարելու սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված այլ դատավարական գործողություններ: 2. Գործին մասնակցող անձինք ունեն և կրում են միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, սույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դատավարական իրավունքներ և պարտականություններ: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայցվորն իրավունք ունի ամբողջությամբ կամ մասնակիորեն հրաժարվել իր պահանջներից մինչև առաջին ատյանի դատարանի կողմից դատաքննությունն ավարտելը։ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձինք դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ, որը ձևակերպվում է գրավոր, ստորագրում են գործին մասնակցող անձինք և ներկայացվում է դատարանի հաստատմանը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար: ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Է. ՓԱՆՈՍՅԱՆ

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
Տիպ` Դատական ծանուցումներ

18.04.2024

ԹԻՎ ԵԴ2/0514/02/24 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
Տիպ` Դատական ծանուցումներ

18.04.2024

ԹԻՎ ԱՎԴ/6716/02/22քաղաքացիական գործով ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ Դատական նիստի վերաբերյալ ԹԻՎ ԱՎԴ/6716/02/22 քաղաքացիական գործով

Հայտատու` ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
Տիպ` Դատական ծանուցումներ

18.04.2024

ԹԻՎ ԱՎԴ/6716/02/22քաղաքացիական գործով ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ Դատական նիստի վերաբերյալ ԹԻՎ ԱՎԴ/6716/02/22 քաղաքացիական գործով

Հայտատու` ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
Տիպ` Դատական ծանուցումներ

18.04.2024

Թիվ ԵԴ2/10134/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
Տիպ` Դատական ծանուցումներ

18.04.2024

Թիվ ԵԴ2/10089/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
Տիպ` Դատական ծանուցումներ

18.04.2024

Թիվ ԵԴ2/37400/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
Տիպ` Դատական ծանուցումներ

18.04.2024

Թիվ ԵԴ2/0322/02/24 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
Տիպ` Դատական ծանուցումներ

18.04.2024

Թիվ ԵԴ/39561/02/22 քաղաքացիական գործով <Վիոլետա Վլադիմիրի Բեգոյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
Տիպ` Դատական ծանուցումներ

18.04.2024

Թիվ ԵԴ2/33005/02/23քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
Տիպ` Դատական ծանուցումներ

18.04.2024