Գույքի անբավարարության հիմքով թիվ 01/04-859/14 կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշում
04.12.2014
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժինը հայտնում է, որ ավագ հարկադիր կատարող` Էդգար Ղազարյանի կողմից ընդունվել է որոշում թիվ 01/04-859/14 կատարողական վարույթ` պատասխանող Լիանա Սարյանից հօգուտ «Արցախբանկ» ՓԲԸ-ի 5.682.117 ՀՀ դրամ և 07.06.2013թ-ից սկսած համապատասխան բանկային տոկոսներ, բռնագանձումը տարածել Բագրատ Ասլանյանին սեփականության իրավունքով պատկանող՝ ք.Երևան, Նոր – Նորք, Թևոսյան փողոց, թիվ 10/3 հասցեում գտնվող 54.0 քմ. ընդհանուր մակերեսով ավտո – տեխսպասարկման կետի և 0.04905 հա ընդհանուր մակերեսով հողամասի վրա՝ բռնագանձելու պահանջ գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթը կասեցնելու վերաբերյալ