Գույքի անբավարարության հիմքով թիվ 01/10-570/13 կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշում
02.04.2014
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Քրեական գործերով և դատախազության հայցերով բռնագանձումների բաժինը հայտնում է, որ հարկադիր կատարող` Ս.Սիմոնյանի կողմից ընդունվել է որոշում թիվ 01/10-570/13 կատարողական վարույթ Մուշեղ Աբրահամյանից հօգուտ պետական բյուջեի 29.731.999 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջ` գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթը կասեցնելու վերաբերյալ