Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գույքի անբավարարության հիմքով թիվ 01/04-7152/13 կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշում

24.07.2014

Տիպ` Գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթները կասեցնելու մասին հարկադիր կատարողների որոշումներ
«Սնանկության մասին» ՀՀ օրենք, 6-րդ հոդված, 2-րդ մաս

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժինը հայտնում է, որ հարկադիր կատարող` Ռ.Առուստամյանի կողմից ընդունվել է որոշում թիվ 01/04-7152/13 կատարողական վարույթ` «Վալտի Մոթորս» ՍՊԸ-ից հօգուտ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի բռնագանձել 909.137,75 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, ինչպես նաև սկսած 13.03.2012թ.-ից մինչև վարկի մնացորդի գումարը՝ 488.257,26 ԱՄՆ դոլարին համարժեք դրամը բանկին վերադարձնելու օրը բռնագանձումը կողմերի միջև կնքված լրացուցիչ համաձայնագրերի 1.2 կետով նախատեսված տարեկան 18 տոկոսադրույքի հաշվարկով տոկոսներն ու նույն համաձայնագրի 4.3 և 4.4 կետերով նախատեսված տույժերի գումարը:
Բռնագանձումը տարածել 11.07.2008թ. «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի և «Դվին Հոլդինգ» ՓԲԸ-ի միջև կնքված թիվ N1C091725 պայմանագրով գրավադրված սարքավորումների, 11.07.2008թ. «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի և Տիգրան Սարգսյանի միջև կնքված թիվ N1C091724 պայմանագրով գրավի առարկա հանդիսացող Տիգրան Սարգսյանին պատկանող Երևան քաղաքի Բաղրամյան փողոցի 2 շենքի 63 և 64 հասցեում գտնվող բնակարանների, 11.07.2008թ. «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի ու «Տաքսի Տուր» ՍՊԸ-ի միջև կնքված N1C091608 գրավի պայմանագրով գրավադրված, պայմանագրի կից «Հավելված» 1-ում նշված թվով 40 հատ «Շկոդա Օկտավիա» մակնաշի ավտոմեքենաներից 32 ավտոմեքենաների և 22.06.2009թ. «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի և «Դվին Հոլդինգ» ՓԲԸ-ի միջև կնքված թիվ N1C127968 և N1C127969 պայմանագրերով գրավի առարկա հանդիսացող «Դվին Հոլդինգ» ՓԲԸ-ի սեփականությունը հանդիսացող նշված պայմանագրին կից «Հավելված» 1-ում նշված սարքավորումների վրա` գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթը կասեցնելու վերաբերյալ

Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41 Ա

Հեռ..` +374 10 342510

Վեբ կայք` http://www.harkadir.am

Էլ. փոստ`