Գույքի անբավարարության հիմքով թիվ 01/11-154/14 կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշում
06.10.2014
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Պետական եկամուտների կոմիտեի հայցերով բռնագանձումների բաժինը հայտնում է, որ ավագ հարկադիր կատարող` Մ.Ղահրամանյանի կողմից ընդունվել է որոշում թիվ 01/11-154/14 կատարողական վարույթ` «Թրեդերս Հաուս» ՍՊԸ-ից հօգուտ ՀՀ պետական բյուջեի 3.856.738 դրամ, ինչպես նաև 77.135 դրամ, որպես նախապես վճարված պետական տուրքի գումար բռնագանձելու պահանջ՝ գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթը կասեցնելու վերաբերյալ