Գույքի անբավարարության հիմքով թիվ 01/02-2947/15 կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշում
21.04.2015
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժինը հայտնում է, որ ավագ հարկադիր կատարող` Արտակ Խանոյանի կողմից ընդունվել է որոշում թիվ 01/02-2947/15 կատարողական վարույթ՝ <Ֆրեշ> ՍՊ ընկերությունից հօգուտ <Արտաշատի պահածոների գործարան> ԲԲ ընկերության 6.679.972 /վեց միլիոն վեց հարյուր յոթանասունինը հազար ինը հարյուր յոթանասուներկու/ ՀՀ դրամ` որպես պարտավորության գումար և բանկային տոկոսներ բռնագանձելու պահանջ` գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթը կասեցնելու վերաբերյալ: